Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Բռնագանձումները Ճանապարհային ոստիկանության օգտին ավելացել են 3 անգամ  2008-10-16 12:22

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցած կատարողական վարույթների զգալի մասը վերաբերվում է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը: Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված վարչական իրավախախտումների արդյունքում առաջացած վարորդների չկատարված  պարտավորություններին:

Սույն թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԴԱՀԿ ծառայությունում ՃՈ-ի օգտին հարուցվել կամ նախկին տարիներից կուտակվել է 38 հազար 898 կատարողական վարույթ ընդհանուր առմամբ 363 միլիոն 470 հազար դրամ բռնագանձման ենթակա գումարի: 2008 թվականի հունիս ամսին ԴԱՀԿ ծառայության Կենտրանական մարմնում կազմավորվեց ՃՈ-ի օգտին բռնագանձումների խումբ: Անցած 4 ամսվա ընթացքում խումբը լիովին արդարեցրեց իրեն` զգալիորեն ավելացավ բռնագանձումների ծավալը ՃՈ-ի օգտին:

Դրա վկայությունն են ԴԱՀԿ ծառայության տեղեկատվական բաժնի վերլուծական տվյալները: Այսպես, եթե 2008 թվականի հունվար-հունիս ամիսներին ՃՈ-ի օգտին կատարվել է ամսեկան կտրվածքով միջինը 510 վարույթ եւ բռնագանձվել է 7 միլիոն դրամ, ապա օգոստոս ամսին կատարվել է 3255 վարույթ եւ բռնագամձվել է 20 միլիոն 654 հազար դրամ: Այսինքն գումարային առումով աճը կազմել է մոտ 3 անգամ, իսկ վարույթների քանակի` մոտ 6 անգամ: Սեպտեմբեր ամսին կատարվել է 2267 վարույթ, փոխանցվել 17 միլիոն 862 հազար դրամ:

«Մենք սերտ համագործակցում ենք ԴԱՀԿ ծառայության հետ, որի վերջին մի քանի ամիսների աշխատանքը էապես վերաորակավորվեց: Մասնավորապես, կտրուկ աճեց անբարեխիղճ վարորդների կողմից չվճարվող գումարների բռնագանձուման ծավալները, որոնցից, ինչպես հայտնի է նաեւ, ձեւավորվում է ՃՈ-ի արտաբյուջետային ֆոնդը: Կարծում եմ, որ ԴԱՀԿ ծառայությունը ապագայում էլ կշարունակի նման ջանասիրությամբ իրականացնել իր գործառույթները», - նշում է ՀՀ ՃՈ պլանավորման, հաշվառման, վերլուծության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio