Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ԴԱՀԿ աշխատակիցները Սմոլենսկում կմասնակցեն որոնողական աշխատանքներին  2011-07-30 20:33

   Օգոստոսի 12-24-ը ՌԴ Սմոլենսկի մարզում կկազմակերպվի  Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին ուսումնագործնական վարժանքը։ Այն անցկացվում է "Հիշատակի հերթափոխ" համառուսաստանյան միջոցառումների շրջանակում, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը։  Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն  մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Երկու երկրների  դատական ակտերի հարկադիր  կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնելը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարականով արդեն իսկ ուսումնասիրվել են  Պատերազմի և զինված ուժերի  վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ըստ որի էլ ավելի հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը։
   Համատեղ որոնողական աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  ամիսներ առաջ՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի  միջև, ով Հայաստան էր  ժամանել ԴԱՀԿ ծառայության հոբելյանի կապակցությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio