Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
"Հիշատակի հերթափոխ 2011" ծրագիրն իրականացվում է  2011-08-18 11:18

   Օգոստոսի 14-ին ՌԴ Սմոլենսկի մարզում մեկնարկած Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված "Հիշատակի հերթափոխ 2011" ծրագրի շրջանակում կազմակերպվող համառուսաստանյան միջոցառումներին մասնակցում են նաև Հայաստանի ԴԱՀԿ աշխատակիցները: Սա, փաստորեն Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին  համատեղ ուսումնագործնական հավաքն է:
  
   Միջոցառման բացմանն իր ուղերձն էր հղել նաև ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը, որում Հայաստանի ԴԱՀԿ անձնակազմի անունից ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին նշել էր, որ հատկապես Սմոլենսկի հողում շատ է զգացվում խորհրդային ժամանակաշրջանի մարդկանց հերոսությունը, ովքեր  արյան գնով պաշտպանել են իրենց հողն ու ազատությունը:
    "Խորհրդային ժողովրդի միասնությունը, մարտադաշտում և թիկունքում նրանց անձնազոհությունը օրեցօր ավելի էր մոտեցնում Մեծ հաղթանակին: Զոհված ու անհետ կորած զինվորների հիշատակը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տառապանքը հայ ժողովրդի սրտում է, որն արտացոլվում է կազմակերպվող տարբեր միջոցառումներում",- ասված էր Միհրան Պողոսյանի ուղերձում:
  
   Տարբեր երկրների համապատասխան ծառայությունների աշխատակիցներն այս օրերին որոնողական աշխատանքներ են կատարում, գտնում մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքները: Դրանց մի մասը հնարվոր է, որ տեղափոխվի Հայաստան:
   
   Ի դեպ, բացի Հայաստանից, մինչև օգոստոսի 23-ը շարունակվող որոնողական աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերի, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների 500 ներկայացուցիչներ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio