Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ աշխատակիցները Սմոլենսկից վերադարձել են մեդալներով և պատվոգրերով  2011-08-26 13:11


   Օգոստոսի 14-23-ը ՌԴ Սմոլենսկի մարզում կայացած Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված "Հիշատակի հերթափոխ 2011" համառուսաստանյան միջոցառումներից Հայաստանի ԴԱՀԿ աշխատակիցները երեկ երոկոյան վերադարձել են  մեդալներով և պատվոգրերով: Սա Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին ուսումնագործնական հավաքն էր: Հայրենական Մեծ պատերազմի իրադարձությունների մասին վկայություններ հավաքելու նպատակով տեղի ժողովրդի հետ կատարվել է ամենօրյա հարցումներ։ 10 օրերի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է որոնողական աշխատանքների տեսական և ուսումնգործնական վարժանքների։ Բացի այդ, Հայաստանի ԴԱՀԿ ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումներին և, ինչպես ռուսաստանյան ԶԼՄ-ներն են հաղորդում, շնորհիվ հայաստանյան գործընկերների՝ Ռուսաստանի Դատական պրիստավների դաշնային ծառայության Սմոլենսկի մարզային կառույցի  Ֆեոդոր Ստրատիլատի անվան ջոկատը  մրցույթներից մեկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ "Հիշատակի հերթափոխ 2011"  խորագրով միջոցառման հանդիսավոր փակմանը մասնակցել են նաև պատմամշակութային և կրթական կենտրոնի՝   "Ֆյունսդորֆ Ակումբ"-ի անդամները, որոնց թվում են եղել մարշալ Բաղրամյանի թոռ Իվան Բաղրամյանը, մարշալ Չույկովի որդի, քանդակագործ Ալեքսանդր Չույկովը, զոհվածների հարազատները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները:


   Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն  մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Երկու երկրների  դատական ակտերի հարկադիր  կատարման ծառայությունները 10 օրերի ընթացքում որոնողական աշխատանքներ են կատարել, գտել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել:

  

   Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարականով արդեն իսկ ուսումնասիրվել են  Պատերազմի և զինված ուժերի  վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ըստ որի էլ ավելի հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը։ Գտնված մասունքները բերվել են Հայաստան, դրանք իրենց տեղը կգտնեն համապատասխան թանգարաններում:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio