Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Միհրան Պողոսյանը շնորհավորել է ԼՂՀ հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ  2011-09-13 08:50

   Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ԼՂՀ հարկադիր կատարողի մասնագիտական օրվան նվիրված տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ այս տարվանից սեպտեմբերի 10-ը  Արցախում պետականորեն նշվում է որպես հարկադիր կատարողի օր:
   Տոնի առթիվ նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր ժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, գործընկերներ Հայաստանի Հանրապետությունից։
   Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին՝ ԼՂՀ ԴԱՀԿ պետ Սամվել Շահրամանյանը ներկայացրեց կառույցում արձանագրված հաջողությունները։ Վերջին ութ ամիսներին կատարողական վարույթներով բռնագանձվել է 1 միլիարդ 254 միլիոն դրամ, ինչը 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 823 միլիոն դրամով կամ 200 տոկոսով, իսկ 2009 թ. ցուցանիշը՝ 957 միլիոն դրամով կամ 270 տոկոսով։ ԴԱՀԿ պետը շնորհակալություն հայտնեց ծառայության աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի և գործընկերներին` կառույցի կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այս առումով մեծ է ՀՀ ԴԱՀԿ գործընկերների օգնությունը, ովքեր մշտապես աջակցում են ծառայությանը։ Արցախի գլխավոր հարկադիր կատարողը հավաստիացրեց, որ հետայսու ևս կձգտեն բարձրացնել իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ու որակը։
   Շնորհավորանքի իր խոսքում ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանն գոհունակություն հայտնեց նրանց կատարած աշխատանքից։ Նախարարի հավաստմամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտն արդեն կայացել է, ինչը հնարավորություն է տալիս փաստել, որ ԴԱՀԿ ծառայությունն ի զորու է իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Ն. Նարիմանյանը ևս կարևորեց հայաստանյան գործընկերների ավանդը Արցախում համանուն ծառայության կայացման գործում։ Այն ակնառու է ինչպես նյութատեխնիկական բազայի հարստացման ու վերազինման, այնպես էլ մասնագիտական փորձի փոխանակման, էլեկտրոնային ծրագրերի մշակման ու ներդրման առումով։
   Հանդիսավոր ժողովին ներկայացվեց ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված է. "Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` հարկադիր կատարողի օրվա առթիվ:
   Դուք իրականացնում եք իրավական համակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն: Ձեր սկզբունքային, բարեխիղճ աշխատանքով են նաև պայմանավորված Արցախի հաջողություններն ու ձեռքբերումները: Վստահ եմ, որ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
   Կրկին շնորհավորում եմ հարկադիր կատարողի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք, իսկ ձեզ` առողջություն և նորանոր հաջողություններ"
:
   Մասնագիտական տոնի կապակցությամբ ԼՂՀ արդարադատության նախարարի հրամանով արցախցի գործընկերներին ցուցաբերած աջակցության համար Միհրան Պողոսյանը պարգևատրվեց պատվավոր "Հարկադիր կատարող" կրծքանշանով։ Բարեխիղճ ծառայության համար համակարգի մի շարք աշխատակիցների շնորհվեցին արտահերթ կոչումներ։ Իսկ ԼՂՀ ԴԱՀԿ պետի հրամանով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները բարձր պատասխանատվությամբ կատարելու համար մի խումբ աշխատողներ արժանացան հուշանվերների և շնորհակալագրերի։   


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio