Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
"Վանաձորիքիմպրոմ" ՓԲԸ-ից բռնագանձվել է մինչեւ 200 միլիոն դրամ  2008-10-22 04:06

Սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզի բաժինը դատարանների բազմաթիվ վճիռների հիման վրա "Վանաձորիքիմպրոմ" ՓԲԸ-ից բռնագանձել է գրեթե 200 միլիոն դրամ: Գումարները բաշխվել են տարբեր պարտատերերի միջեւ:

Այսպես, 135 միլիոն դրամ ընկերությունից բռնագանձվել է հօգուտ մի շարք իրավաբանական անձանց, 13 միլիոն 547 հազար դրամ ուղղվել է ՀՀ պետական բյուջե ընկերության պետտուրքի գծով պարտքերի մարմանը, 1 միլիոն 132 հազար դրամ եւ 4 հազար 476 ԱՄՆ դոլար ուղղվել է ընկերության աշխատավարձի գծով պարտքերի մարմանը: Եւս 9 միլիոն դրամ բռնագանձվել եւ փոխանցվել է ՀՀ պետական բյուջե ընկերության այլ պարտավորությունների պարտքերի մասով:

Հարկ է նշել, որ "Վանաձորիքիմպրոմ" ՓԲԸ-ից նման մեծածավալ գանձումները հնարավոր դարձան ԴԱՀԿ ծառայությունում ընթացող բարեփոխումների արդյունքում: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է:

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio