Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Բաթումում ավարտվեց "Հարկադիր կատարման համակարգ. նվաճումներ և մարտահրավերներ" աշխատաժողովը   2011-09-30 13:56

   Այսօր Բաթումում ավարտվեց սեպտեմբերի 28-ին մեկնարկած "Հարկադիր կատարման համակարգ. նվաճումներ և մարտահրավերներ"  աշխատաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը։
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր ելույթում ողջունել է Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի ջանքերով կազմակերպված աշխատաժողովը, և ընդգծել, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մշտապես կարևորել և կարևորում է օտարերկրյա պետությունների համանման ծառայությունների առաջադեմ փորձի փոխանակման ու տարածմանն ուղղված միջոցառումների անցկացումը, հարկադիր կատարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ջանքերը։
   Միհրան Պողոսյանը ելույթ  է  ունեցել "Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը՝ հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության  բարձրացման նախապայման" թեմայով՝ ներկայացնելով այդ գործընթացում Հայաստանի ԴԱՀԿ ծառայության ունեցած հաջողությունները։ Այդ առումով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատկանշական է համարել հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ներկայում աճուրդային գործընթացն իրականացվում է բացառապես հարկադիր էլեկտրոնային կարգով։
   "ՀՀ ԴԱՀԿ ծառայության կազմավորման առաջին մի քանի տարիների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախքան էլեկտրոնային կարգով հարկադիր աճուրդի անցկացման համակարգի ներմուծումը, ծառայության առջև կանգնած խնդրի մի մասը հատկապես կապված է եղել հենց աճուրդների անցկացման ցածր արդյունավետության հետ",- ասել է Միհրան Պողոսյանը՝ վստահեցնելով, որ "Առցանց աճուրդ" համակարգը իր մեջ այսօր ներառում է մեխանիզմներ, որոնք բացառում են պաշտոնատար կամ որևէ այլ անձի օրենքով չնախատեսված միջամտությունն աճուրդային գործընթացին։ Նրա խոսքով՝ այս համակարգը նաև ապահովում է գործընթացի առավելագույն թափանցիկությունը և դրանով իսկ` յուրաքանչյուրի կողմից դրա ընթացքին հետևելու հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։
   Չնայած ոլորտում գրանցված զգալի առաջընթացին, Միհրան Պողոսյանը նշել է, որ  գործող համակարգի զարգացմանը միտված օրենսդրական բարեփոխումները ծառայության համար ներկայումս ևս շարունակում են օրակարգային մնալ, քանի որ ցանկացած համակարգի կայացում անպայման պետք է դիտարկել նաև նրա հեռանկարային զարգացման տեսանկյունից։
   Նշենք, որ  աշխատաժողովին մասնակցել են նաև 15 երկրների պատվիրակություններ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio