Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Կայացավ ԴԱՀԿ ծառայության կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական համաժողովը  2011-10-12 14:32

   Երեկ՝ հոկտեմբերի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց "Դատական ակտերի հարկադիր կատարման  պետական և մասնավոր համակարգերի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները" թեմայով միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը։         Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված համաժողովի բացմանը ներկա էին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Հայաստանի և 16 երկրների` Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի և ԼՂՀ-ի ԴԱՀԿ ծառայության պատվիրակություններ։
   Իր բացման խոսքում  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշեց, որ նման գիտագործնական համաժողովները լավ առիթ են տարբեր երկրների համապատասխան ծառայությունների միջև տեղեկատվության և դրական փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման ու զարգացման համար։ "Նման ձևաչափով շփումները հնարավորություն են ընձեռում ազատ բարձրաձայնելու և պրոֆեսիոնալ լսարանում հանգամանալից կերպով քննարկելու ինչպես ընդհանուր համակարգային, այնպես էլ առանձին ինստիտուցիոնալ հիմնախնդիրներ, միասին խորհելու դրանց լուծման հնարավոր ուղիների շուրջ՝ ինչպես դրանց գիտական հիմնավորվածության, այնպես էլ գործնական կիրառման առումով",- նշեց Միհրան Պողոսյանը։
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հույս հայնեց, որ համաժողովի ընթացքում  քննարկումներն ու բանավեճերը կլինեն արդյունավետ,  կառուցողական  և կծառայեն դատական ակտերի հարկադիր կատարման ազգային ընթացակարգերի առավել կատարելագործմանը:
   Իր խոսքում Միհրան Պողոսյանն անդրադարձավ նաև թեմային ընտրության հարցին, նշելով, որ համաժողովի թեմայի ընտրության համար առավելապես հիմք են հանդիսացել 2010 և 2011 թվականների ընթացքում կազմակերպված միջազգային գիտագործնական տարբեր համաժողովների ժամանակ մի շարք երկրների պատվիրակների զեկույցների վերլուծության արդյունքները:
   Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ հարկադիր կատարման ինստիտուտը մեր երկրում անցել է կայացման բարդ ճանապարհ։ "Մեր նպատակն էր գտնել արդյունավետ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը և հանրության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը։ Այդ տեսակետից, մեր օրենսդրությունը փուլ առ փուլ կատարելագործվել է և մենք պատրաստ ենք բոլորին ներկայացնել մեր կուտակած փորձը։ Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել նաև միջազգային փորձը, մասնավորապես, մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով։ Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդյունավետ կերպով է կիրառվում՝ չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայությանը"։ Վարչապետը տեղեկացրեց, որ մեր երկրի ԴԱՀԿ համակարգում ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այս եղանակով կազմակերպելու նպատակով. "Կարծում ենք՝ այդ եղանակի ներդրումը ԴԱՀԿ-ի գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ, որով բարձրանում է նաև մեր քաղաքացիների վստահությունը վերջինիս նկատմամբ։ Պետք է խոստովանել նաև, որ դեռևս էլեկտրոնային եղանակով գործառույթների ծավալները մեծ չեն և դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդյունքում ինտերնետից օգտվողների քանակն սկսել է կտրուկ աճել։ Եթե 2008-ին ունեինք ընդամենը 45 հազար ինտերնետից օգտվող, ապա այդ թիվն այսօր հասնում է 341 հազարի։ Սա մեզ հնարավորություն է տալիս նաև ԴԱՀԿ-ի բնագավառում կիրառել ժամանակակից մոտեցումներ և նրա գործունեությունը դարձնել ավելի թափանցի"։
  
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ և օրենսդրական մեխանիզմներ՝ ԴԱՀԿ-ի աշխատանանքերի արդյունավետության բարձրացման նպատակով:
   Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեծ գոհունակություն հայտնեց  համաժողովի անցկացման առիթով և նշեց, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանության բարեփոխումներին։ "Թյուրիմացաբար մտածել ենք, որ արդարադատությունն ավարտվում է դատարանում, այնինչ` արդարադատությունն ավարտվում է այն պահին, երբ այս կամ այն դատական ակտը կատարվում է",- ասաց նախարարը` ցավով հայտնելով, որ բավականին շատ են այն դատական ակտերը, որոնք կամավոր չեն կատարվում։ "Շատ են նաև դեպքերը, երբ անգամ հարկադիր կատարման ընթացակարգն իրենից խնդիրներ է առաջացնում և առաջ բերում քաղաքացիների դժգոհությունը։ Ուրախ եմ, որ այստեղ հավաքվել են այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնց հետ մենք ունեցել ենք միասնական անցյալ, և որտեղ խնդիրները նույնական են կամ բավականին մոտ։ Կան նաև երկրներ, որոնք ունեն երկար տարիների փորձ",- նշեց Հրայր Թովմասյանը` ընդգծելով, որ հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են սովորել ուրիշների փորձի վրա և ոչ թե կրկնել այդ սխալները։
   Համաժողովի շրջանակում կազմակերպվեց նաև կլոր սեղան քնննարկումներ, որոնց ընթացքում   մասնակիցներն անդրադարձան   իրենց երկրների հարկադիր կատարման  համակարգերում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
   Երկօրյա աշխատանքների արդյունքների ամփոփմամբ ավարտվեց համաժողովը:

Տես՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ելույթն ամբողջությամբ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio