Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ներկայացուցիչները զինվորի հարազատներին հանձնեցին վերահաստատված փաստաթուղթը  2011-10-18 12:19

   Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեում այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանը, ով անհետ կորած էր համարվում 1942 թվականից, թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ ԴԱՀԿ ներկայացուցիչները հարազատներին հանձնեցին վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվում էր զոհվածի շիրիմի գտնվելու վայրի մասին մանրամասներ։
   Հիշեցնենք, որ օգոստոսի 12-24-ը ԴԱՀԿ պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են ՌԴ Սմոլենսկի մարզում մեկնարկած Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված "Հիշատակի հերթափոխ 2011" ծրագրին: Միջոցառման շրջանակներում որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Կրասնոդարի, Նովոռոսիյսկի, Արմավիրի, Տուապսեի և Վոլգոգրադի տարածքներում, որի նպատակն  էր գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված, անհետ կորած զինվորների մասնունքները  և հայտնաբերել գերեզմանները:  
   Հենց այդ ժամանակ էլ տեղեկատվություն է փոխանցվել, որ Ավետիք Հովհաննիսյանը Հայրենական պատերազմի ընթացքում հերոսաբար կռվել է և  զոհվել։
Նշենք, որ որոնողական աշխատանքների անցկացման համաձայնությունը կայացվել էր 2011 թվականի մայիսին, երբ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արթուր Պարֆենչիկովի Հայաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio