Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-05-22 16:01 ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ է անցկացրել Հարկադիր կատարման ծառայությունում

2019-05-20 10:59 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-05-20 10:59 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
"Հայաստանի Հանրապետությունում կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշ հիմնահարցեր"  2011-10-11 17:37

Հարգարժան պարոն վարչապետ,

Հարգելի գործընկերներ,

   Մեր կողմից սույն համաժողովի թեմայի ընտրությունը պատահական չի եղել։ Նման թեմայի ընտրության համար առավելապես հիմք են հանդիսացել 2010 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում և 2011 թվականի հունիսին Կազանում Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության ջանքերով կազմակերպված միջազգային գիտագործնական համաժողովների ժամանակ մի շարք երկրների պատվիրակների ունեցած ելույթների և զեկույցների վերլուծության արդյունքները։ Դրանք մեզ հանգեցրեցին այն հետևության, թե որքան նույնական և ընդհանուր խնդիրներ ունեն դատական ակտերի հարկադիր կատարման պետական համակարգ ունեցող երկրների համապատասխան ծառայությունները` կատարողական վարույթի ընթացքում իրենց բնականոն գործունեությունն ապահովելու առումով։
   Միևնույն ժամանակ, մեր արտասահմանյան գործընկերները, ներկայացնելով իրենց երկրներում գործող դատական ակտերի հարկադիր կատարման մասնավոր կամ խառը համակարգերը, մեր ընկալմամբ, չէին բացարձականացնում դրանց առավելությունները և գերապատվությունը։
   Հետևաբար, միանշանակ իրավացի և ընդունելի է այն տեսակետը, որ յուրաքանչյուր երկրի համապատասխան ծառայության համար կարևոր է առանձնացնել և գնահատել ինչպես այլ երկրներում գործող համակարգերի հետ սեփական համակարգի ունեցած ընդհանրություններն, այնպես էլ այն առանձնահատկությունները, որոնք բնականաբար պայմանավորված են լինում երկրի պատմական զարգացման առանձնահատկություններով, սոցիալ-տնտեսական և իրավական վիճակով և մի շարք այլ հանգամանքներով։
   Կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման համակարգը, նախկին ԽՍՀՄ երկրների մեծամասնության նման, ստեղծվել և գործունեություն է ծավալում առավելապես միջազգային համընդհանուր զարգացումների հունով։ 
   ԽՍՀՄ փլուզումից հետո երկրի քաղաքական և տնտեսական կառուցվածքում արմատական փոփոխությունները, շուկայական հարաբերությունների ձևավորումը հրամայական պահանջ էին դարձնում Հայաստանում իրավունքի գերակայության, իշխանությունների իրական տարանջատման, օրենքի առջև պետության և քաղաքացիների հավասար պատասխանատվության ապահովման ճանապարհով ստեղծելու ուժեղ պետական իշխանություն։ Հան­րա­պե­տութ­յու­նում ի­րա­կա­նաց­վելիք դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րի առաջնային խնդիր­նե­րի շարքում հստակ առանձնանում էր նոր հա­րա­բե­րութ­յու­ննե­րի ա­ռա­ջաց­մամբ և քա­ղա­քա­ցիա­կան շրջա­նա­ռութ­յան փո­փոխ­մամբ պա­յ­­մա­նա­վոր­ված դա­տա­կան ակտերի կա­տա­ր­­ման արդ­յու­նա­վետ կար­գի սահ­մա­նու­մը։
   Անց­կացվող ար­մա­տա­կան դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խու­մների հա­մա­տեքս­տում 1998 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար հիմնարար նշանակություն ունեցող երկու կարևորագույն՝ "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" և "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքները, որոնցով Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց դատական ակտերի հարկադիր կատարման սկզբունքորեն նոր համակարգ՝ նա­խա­տես­վեց ա­ռան­ձին վա­րույթ և ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յան հա­մա­կար­գում դա­տա­կան հա­մա­կար­գից ան­կախ գոր­ծող մար­մին, ո­րը կոչ­ված է ա­պա­հո­վել դրանց կա­տա­րու­մը։
   Չնայած վերը նշված հիմնարար օրենքների ընդունմամբ ձևավորվեց և սկսեց գործել դատական ակտերի հարկադիր կատարման ընդհանուր առմամբ հաջող համակարգ, այնուամենայնիվ հետագայում անհրաժեշտություն առաջացավ նախաձեռնելու և իրականացնելու համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված էին անձի, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով ծառայության գործունեության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ներմուծելուն, ծառայությունը պատշաճ նոր կադրերով համալրելու համար նորմատիվ նախադրյալներ ստեղծելուն։
   Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դատական ակտերի հարկադիր կատարման բացառապես պետական համակարգ։ Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման ոչ պետական համակարգի ներմուծման հնարավորության թեման քննարկվում էր Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում։ Վերջինիս շրջանակներում Հայաստան ժամանած միջազգային փորձագետներից կազմված համապատասխան առաքելության անդամների կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում գործող՝ դատական ակտերի հարկադիր կատարման ներկայիս համակարգը գործում է արդյունավետ, ունակ է լուծելու ոլորտում իր առջև դրված խնդիրները, դիմագրավելու մարտահրավերներին, բայց, միևնույն ժամանակ, մեր ծառայության համար ուշագրավ են նաև կատարողական ընթացակարգերի ներդաշնակության ապահովման և տվյալ ոլորտի համար մոդելային ակտերի նախապատրաստման ուղղությամբ "Դատական կատարողների միջազգային միությանը" (UIHJ) կողմից տարվող աշխատանքները։
   Բազմիցս առիթ եմ ունեցել շեշտելու, որ այսօր ծառայության գործունեության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների լայնորեն և համակարգված կիրառումը մեր ծառայությանը հնարավորություն է տալիս դատարանների կողմից տրված կատարողական թերթերի պահանջների կատարմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործընթացը դարձնելու հնարավորինս արագ և արդյունավետ և, որ պակաս կարևոր չէ՝ նաև խնայողական։
   Անշուշտ արձանագրած հաջողություններին զուգահեռ այսօր մեր ծառայության առջև կանգնած են բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։ Ծառայության 13-ամյա գործունեության փորձը այսօր ռեալ հնարավորություն է տալիս վերլուծելու ընտրված ուղու ճշմարտացի լինելը, գնահատելու համակարգի կենսունակությունը, վեր հանելու և հստակեցնելու ծառայության բնականոն գործունեության համար առկա տեսական և գործնական հիմնախնդիրները, նախանշելու դրանց լուծման առավել արդյունավետ միջոցները։
   Հետևաբար, գործող համակարգի զարգացմանը միտված օրենսդրական բարեփոխումները ծառայության համար ներկայումս շարունակում են մնալ օրակարգային խնդիր, քանի որ ցանկացած կառույցի կայացում անպայման պիտի դիտարկել նաև ժամանակի պահանջներին համապատասխան նրա հեռանկարային զարգացման տեսանկյունից։

Հարգելի գործընկերներ

   Խոսքս ուզում եմ ավարտել ԱՄՆ 20-րդ Նախագահ Ջեյմս Գարֆիլդի հնչեցրած և բոլոր ժամանակների և համակարգերի համար արդիական համարվող հետևյալ խոսքերով, որը մեր ծառայության համար նաև դարձել է կարգախոս.

"Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ…"։

Շնորհակալություն ուշադրության համար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio