Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է այս տարվա իր գործունեության 10 ամիսների արդյունքները: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 11 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 72.318 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64.217-ի դիմաց. աճը կազմել է 112%։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 11.013.439.962 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված և վերականգնված 9.257.331.079 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 118 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 2.472.106.195 դրամ, նախորդ տարվա 2.066.803.705 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 119%, իրավաբանական անձանց օգտին՝ 6.306.925.582 դրամ, նախորդ տարվա 6.236.234.298 դրամ գումարի դիմաց, աճը՝ 101 %, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.428.419.207 դրամ, նախորդ տարվա 1.290.299.714 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 110%: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 15.278, նախորդ տարվա 16393 վարույթների փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու ամիսների ընթացքում կազմել է 81.312, նախորդի՝ 54.802 փոխարեն, աճը կազմել է 148 %։ |