Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարողներն ատեստավորվեցին  2011-11-22 12:30

   Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ատեստավորվեց 105 հարկադիր կատարող: 27  հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման  պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում  ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո:
   Ատեստավորման հանձնաժողովի նախագահ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը աշխատակիցներին hանձնարարեց ծառայության գործունեության   արդյունավետությունը բարձրացնելու հարցում հանդես գալ նոր նախաձեռնություններով: Նա ընդգծեց, որ հարկադիր կատարողն  օրենքով սահմանված գործառույթներն  իրականացնելիս ամեն ինչ պետք է անի ժամանակին՝ երբևէ   չկիրառելով տարբերակված մոտեցում: Ի դեպ, այս տարի հարկադիր կատարողների շարքում ավելացել է իգական սեռի ներկայացուցիչների թիվը: Համակարգում կանանց դերի բարձրացումը բխում է  բարեփոխումների չափորոշիչներից: Միհրան Պողոսյանի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ ԴԱՀԿ ծառայության աշխատանքներին կին հարկադիր կատարողների մասնակցությունն ամրապնդում է կարգապահությունը և բարձրացնում արդյունավետությունը:
   "Մեր որդեգրած քաղաքականությունը  հետևյալն է՝ ջանքեր գործադրել հավաքագրելու գիտելիքների, կարողությունների և  լիարժեք ունակությունների տեր աշխատակազմ։  Աշխատակիցների վերապատրաստման խնդիրը մշտապես գտնվելու է   ծառայության ուշադրության կենտրոնում, ինչն այսօր ժամանակի հրամայական է",- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   ԴԱՀԿ ծառայության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Ալիմենտի բռնագանձման բաժնի գործունեությանը, հաշվի առնելով, որ  հատկապես ալիմենտ ստացող ծնողների երեխաները ավելի մեծ ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն:
   Նշենք, որ ատեստավորումն  իրականացվում է "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների  առնավազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio