Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Բռնագանձում "Բջնի" հանքային ջրերի գործարան" ՓԲԸ-ում  2008-10-27 12:52

ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացել է կատարողական թերթ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից, համաձայն ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թ. կայացված վճռի եզրափակիչ մասի, հօգուտ պետական բյուջեի 4 միլիարդ 67 միլիոն 201 հազար 600 դրամ բռնագանձելու պահանջով:

Հոկտեմբերի 21-ն ԴԱՀԿԱԾ աշխատակիցները այցելել են «Բջնի» գործարան, կատարել են գույքագրում, արգելանք դրել անշարժ գույքի վրա, ինչը որեւիցե կերպ չի խոչընդոտել արտադրության ընթացիկ կամ հետագա աշխատանքին: Այդ գործողությունը բխել է օրենքներից եւ նպատակ է ունեցել ընդհամենը անհնարին դարձնել գույքի հնարավոր օտարումը: Հոկտեմբերի 22-ն ընկերության ղեկավարությունը որոշում է ընդհունել «դադարեցնել արտադրությունը «հետագա գործունեության անհնարինության պատճառով»: ԴԱՀԿ ծառայությանը անհայտ են հանգամանքները, որոնց հետեւանքում ընկերության գործունեությունը դարձել էր անհնարին: Առավել եւս այդ անհայտ հանգամանքները չեն կարող լինել ծառայության աշխատակիցների գործողությունների հետեւանք:

Գործունեությունը ընկերության ղեկավարության կողմից կամովին դադարեցնելուց հետո, հոկտեմբերի 23-ին ԴԱՀԿ ծառայությունում, հաշվի առնելով կատարողական թերթով սահմանված գործի մեծածավալ լինելը եւ աշխարհագրական սփռվածությունը, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի հրամանով ստեղծվում է հարկադիր կատարողների խումբ: Վերջինում ընգրկվում են ծառայության Կոտայքի մարզի, Կենտրոնական մարմնի Օպերատիվ եւ մի քանի այլ բաժինների աշխատակիցներ: Նույն օրը խումբը այցելում է մայրաքաղաքում գտնվող ընկերության պահեստը եւ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Բջնի» գործարան: Կատարողական գործողությունների ընթացքում ԴԱՀԿ ծառայություն է բերվում ընկերության թվով 36 տարբեր տեսակի շարժական գույք: Եւս մի քանի միավոր շարժական գույք, որոնք բացակայում էին այդ պահին, ընկերության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայություն են բերվում մյուս օրը: Բացի դա կնքվել է ընկերության պատրաստի արտադրանքը ինչպես գործարանում, այնպես էլ պահեստում:

Հարկ ենք համարում նշել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն հարկադիր կատարողների կատարողական գործողությունների առնչությամբ ոչ մի առարկություն, բողոք կամ դիտողություն չի ունեցել, ինչի համար ստորագրել են ընկերության լիազոր ներկայացուցիչները Շ.Ստեփանյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Սարգսյանը:

ԴԱՀԿ ծառայությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության փաստաբանին, զերծ մնալ անհիմն հայտարարություններից: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները գործել են իրենց իրավասությունների շրջանակներում, հիմնվելով ՀՀ օրենսդրությանը, ներքին, փաստաթղթավորված որոշումներին եւ հրամաններին: Նույն թվում կատարողական գործողություններին մասնակցող ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների մի մասը կրել է ծառայության հատուկ համազգեստ եւ դիմակներ: Հայտնում ենք նաեւ, որ արգրավված գույքը դեռ չի հանվել աճուրդի:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱԾ մամլո-քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio