Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյան. "Ուսումնասիրության փուլի ավարտից հետո կունենանք մեր հստակ դիրքորոշումը"  2012-03-29 10:25

   ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, նպատակ ունենալով ՀՀ հարկադիր կատարողներին ծանոթացնել եվրոպական փորձին, միջազգային փորձագետներ է հրավիրել Հայաստան: Ծառայությունում կազմակերպված եռօրյա կլոր-սեղան քննարկումների ընթացքում հարկադիր կատարողներին է ներկայացվում, մասնավորապես եվրոպական երկրներում հարկադիր կատարման համակարգի գործող մոդելները:
   Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը կարևորեց միջազգային փորձագետների այցը Հայաստան և նշեց, որ դրա արդյունքում հարկադիր կատարողները կուսումնասիրեն ու կհամեմատեն տարբեր պետություններում հարկադիր կատարման ծառայությունների՝ պետական, մասնավոր ու խառը փորձը, որն էլ հետագայում կարող է ներդրվել նաև Հայաստանում: "Դեռ 2011 թվականի հոկտեմբերին ԴԱՀԿ-ն կազմակերպել էր գիտագործնական համաժողով 16 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի թեման հարկադիր կատարման պետական և մասնավոր համակարգերն էին, դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները գնահատելը և ընդհանուր առմամբ հասկանալը, թե որ մոդելի կիրառումն ավելի արդյունավետ կդարձնի այս կառույցի գործունեությունը   Հայաստանում: Այս նպատակով այսօր արդեն ստեղծված հանձնաժողովը մոտ երկու ամիս անց կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո կունենանք մեր հստակ դիրքորոշումը: Մինչ այդ հրավիրվել են եվրոպացի մասնագետներ, ովքեր հայ հարկադիր կատարողներին ներկայացնում են ոլորտի եվրոպական փորձը, միջազգային սկզբունքներն ու չափանիշերը, փորձում են բացատրել, թե ինչ առավելություններ ու թերություններ ունեն հարկադիր կատարման պետական մասնավոր համակարգերը",- իր խոսքում նշեց Միհրան Պողոսյանը` որպես ԴԱՀԿ պետական ծառայության որակյալ աշխատանքի օրինակ ներկայացնելով Իսրայելի փորձը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ "Մեր նպատակն էր ուսումնասիրել տարբեր երկրների փորձը և ընտրել մեր երկրի  ու հասարակության շահերից բխող լավագույնը":
   Դատական կատարողների միջազգային միության առաջին փոխնախագահ Բեռնար Մենյուն իր  խոսքում առանձնացրեց ևս մի քանի պետություններ, որոնք, ելնելով սեփական ժողովրդի մտածելակերպերից, ձևավորել են իրենց գործող համակարգերը: Բեռնար Մենյուի խոսքով, նա ի դեպ Ֆրանսիայում նաև մասնավոր հարկադիր կատարող է, իրենք չեն փորձում ասել, թե որ համակարգը ավելի ավերդյունավետ կգործի Հայաստանում, այլ փորձում են ներկայացնել մասնավոր ու պետական համակարգերի ուժեղ ու թույլ կողմերը:
   "Անկեղծ ասած, ես շատ չեմ խորացել Հայաստանի ԴԱՀԿ համակարգի ուսումնասիրության մեջ ու միակ տվյալները ինձ համար Եվրոպական խորհրդում առկա զեկույցների թվերն են` այլ պետությունների հետ համեմատության մեջ: Մեր նպատակը Հայաստանի վիճակը գնահատելը չէ, այլ Եվրոպայում գործող հարկադիր կատարման ծառայության տարբեր համակարգերի հետ համեմատականների անցկացումն ու դրանց վերլուծությունը հարմարավետության տեսանկյունից տեղի իրավիճակի համար",-վստահեցրեց Դատական կատարողների միջազգային միության առաջին փոխնախագահը:
     Իր հերթին Հարկադիր կատարման հարցերով ԵՄ փորձագետ Ջոս Աութդեհագը հաստատեց, որ  քննարկումները լինելու են միայն տարբեր համակարգերի միջև համեմատությունների անցկացման համատեքստում: "Մենք չենք որոշելու, թե դրանց միջև որն է ավելի լավը, որը` թերի: Մեր խնդիրն է` քննարկումների  ժամանակ ներկայացնել և համեմատել նաև Եվրոպական խորհրդի կողմից մշակված չափորոշիչները, որոնք ընդունվել են 2003 թվականին, ինչպես նաև 2009 թվականին ընդունված ուղեցույցները",- ամփոփեց  ԵՄ փորձագետը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio