Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցի վերաբերյալ  2012-04-02 04:38

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցում (այսուհետ՝ Զեկույց) Ծառայության գործունեության վերաբերյալ տրված գնահատականների կապակցությամբ հարկ է համարում նշել հետևյալը.

   Դրական գնահատելով դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի նկատմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շարունակական ուշադրությունը՝ այդուհանդերձ գտնում ենք, որ Զեկույցում արտահայտված որոշ տեսակետներ պարունակում են չարդարացված ընդհանրացումներ, իսկ առանձին դեպքերում դրանք չեն համապատասխանում գործող օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային՝ կրելով նաև որոշ՝ այլևս ժամանակավրեպ կարծրատիպերի ազդեցությունը: 
   Չբացառելով ոլորտում առկա որոշ բարդությունների ու խնդիրների առկայությունը՝ Ծառայությունը շարունակական միջոցներ է ձեռնարկում դատական ակտերի արդյունավետ կատարման և այդ գործընթացում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ թվում, մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում Ծառայությունում ստացված դիմում-բողոքները, որոնց արդյունքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում դրանք վերացվում են հենց  վերադասության կարգով: Այդուհանդերձ, որոշ առանձին դեպքերում արձանագրված խախտումները չեն կարող բնութագրել Ծառայության գործունեությունն ամբողջությամբ:
   Մասնավորապես, հակառակ Զեկույցում տրված գնահատականների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման ներկայիս կարգը գործնականում բացառում է հարկադիր կատարողի օրենքով չնախատեսված որևէ միջամտություն դրա ընթացքին, ապահովում է ցանկացած անձի ազատ մասնակցությունը աճուրդին՝ առանց Ծառայության աշխատակցի հետ անմիջականորեն շփվելու՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը: Ավելորդ չենք համարում ընդգծել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման ողջ գործընթացը, այդ թվում` լոտի գնի իջեցման կարգը և չափերը, հստակ կարգավորվում են ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքով:
   Անդրադառնալով պետական մարմինների նկատմամբ դատական ակտերի հարկադիր կատարմանը Զեկույցում տրված գնահատականներին՝ հարկ ենք համարում նշել, որ պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը չկատարելու համար ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում վարչական պատասխանատվություն, ուստիև՝ վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հարկադիր կատարողի կողմից միջոցների ձեռնարկում, ինչպես որ նշված է Զեկույցում: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը չկատարելը առաջացնում է ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն, և նման հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԴԱՀԿ ծառայությունը հետևողական է համապատասխան հաղորդմամբ իրավասու մարմիններին դիմելու հարցում:
   Այնուամենայնիվ, նույնիսկ այն պարագայում, երբ ԴԱՀԿ ծառայությունը նման հաղորդում ներկայացնելու հիմքեր չի գտնում, դա չի սահմանափակում ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի իրավունքը:
   Ինչ վերաբերում է Զեկույցում մատնանշված կոնկրետ մեկ գործի հանգամանքներին, ապա դրա վերաբերյալ բազմիցս արտահայտվել է հստակ դիրքորոշում, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխան գրություններով:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio