Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանն ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2012թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները  2012-07-11 11:35

 Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքները,   ըստ օրակարգի ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։   
 Զեկուցվել է, որ 2012թ. առաջին կիսամյակի բռնագանձումները գերազանցել է 7 մլրդ  դրամի սահմանագիծը,  հարուցվել է 51.447 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  42.761-ի դիմաց, աճը կազմել է 120%:    Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 7.123.852.314 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված 6.847.682.942 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1.294.121.623 դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 2.877.950.188 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.055.706.259 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 846.656.005 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 9.576 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 104 %։    Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերն ու նրանց տեղակալները ընդմիջվել է Միհրան Պողոսյանի մամուլի ասուլիսով:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio