Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ԴԱՀԿ աշխատակիցները մեկնել են Բրյանսկ  2012-09-07 11:37

 ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 8-14-ը կմասնակցեն ՌԴ Բրյանսկի մարզում անցկացվող "Հիշատակի հերթափոխ 2012" միջազգային ուսումնագործնական  հավաքին: Սա Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների երկրորդ  համատեղ ուսումնագործնական հավաքն է. մեկ տարի առաջ ՌԴ Սմոլենսկի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին  մեդալներով և պատվոգրերով:
   "Հիշատակի հերթափոխ 2012"-ը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը։ Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան 6 տասնամյակ, սակայն մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Պատմական աղբյուրները վկայում  են, որ Բրյանսկում  մղված ռազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով հայեր: Երկու երկրների  դատական ակտերի հարկադիր  կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել։
   Հիշեցնենք, որ  մեկ տարի առաջ  համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ Հայաստանի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները, Հայաստան վերադառնալով, Ավետիք Հովհաննիսյանի հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվել են զոհվածի շիրիմի գտնվելու վայրը:
   Նշենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արթուր Պարֆենչիկովի միջև որոնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011 թվականի մայիսին, վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ժամանակ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio