Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է ԴԱՀԿ աշխատակիցներին Հայաստանի անկախության տոնի առթիվ  2012-09-20 11:11

   Այսօր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն:
   Երևանի և մարզային ստորաբաժանումների 8 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները: 
   Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և իրենց գործունեությամբ կծառայեն ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:
   Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և 2012 թվականի առաջին կիսամյակի առաջադրանքները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 18 աշխատակիցներ խրախուսվեցին շնորհակալագրերով, 16-ը՝ դրամանական պարգևատրումով,  մեկին շնորհվեց արտահերթ կոչում, իսկ 6 հարկադիր կատարողի կարգապահական  տույժը վաղաժամկետ   հանվեց: 
   "Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ: Մաղթում եմ առողջություն, կամք և վճռականություն հայոց անկախ պետականության ամրապնդման գործում: Միասնական ուժերով մենք կկարողանանք կերտել մեր նորանկախ պետության լավագույն էջերը",- նշեց  Միհրան Պողոսյանը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio