Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Միհրան Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետությանը՝ տնտեսական արդարադատության 90-ամյակի առիթով  2012-09-27 09:53

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել  սեպտեմբերի 27-28-ը Մինսկում մեկնարկած «Արդարադատության արդյունավետությունն ու որակը. Ժամանակակից տեխնոլոգիաները և մոտեցումները» թեմայով դատական իրավունքների պաշտպանության հրավերով դատավորների հանրության 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին: Ուղերձում Միհրան Պողոսյանը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իր անունից շնորհավորել է Բելառուսի Հանրապետությանը՝ տնտեսական արդարադատության 90-ամյակի առիթով:
   "Տնտեսական վեճերի լուծման բարձր որակը, օպերատիվությունը և արդարադատության մատչելիությունը ցանկացած երկրի տնտեսության առաջընթացի ամենակարևոր գրավականներից են: Այդ առումով տնտեսական արդարադատության մեջ ներգրավված դատավորներին, դատական համակարգի բոլոր աշխատողներին և բոլոր նրանց, ովքեր հոբելյանն իրենցն են համարում, իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ մեծ խանդավառություն և արդարադատությանը ծառայելու անբեկանելի կամք:
   Վստահ եմ, որ Բելառուսի Հանրապետության Գերագույն տնտեսական դատարանի կողմից հոբելյանի առիթով կազմակերված ֆորումը, որը  նվիրված է արդարադատության իրականացման վրա ժամանակակից տեխնոլոգիանների ազդեցությանը, դատարանների և դատավորների մասնագիտացման ուղղությամբ դատական համակարգի  զարգացմանը, կդառնա հերթական լավ առիթը տարբեր երկրների արդարադատության մարմինների միջև տեղեկատվության և դրական փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և զարգացման համար: Միանշանակ, գնահատելի է նման բարձր մակարդակով այդպիսի՝ չափազանց ակտուալ խնդիրների կարևորումը և քննարկումը",- ասված է ուղերձում:
   Միհրան Պողոսյանը ողջունել է ֆորումի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio