Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-07-22 15:44 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության և իրականացրած առանցքային միջոցառումների մասին

2019-07-22 12:17 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-07-18 14:28 Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Կիպրոսում մեկնարկած միջազգային գիտաժողովին  2012-10-19 19:07

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 18-ին Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում մեկնարկած "Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր" թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովին։
    Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Կիպրոսի դատական  կատարողների, Կիպրոսի իրավաբանների միության, Աթենքի դատական կատարողների պալատի, Հունաստանի դատական կատարողների ազգային պալատի ղեկավարները:
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, միջազգային  գիտաժողովի շրջանակում անդրադարձ է եղել  նաև եվրոպական երկրներում միջազգային կոնվենցիաների դրույթներին, որոնք առավելապես ուղղված են  քննարկվող  հարցերի կարգավորմանը:
    Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցները  մասնավորապես կարևորել են  կատարողական վարույթի  շրջանակներում փաստաթղթաշրջանառության հարցում  միասնական կարգի և օրենքների ներդաշնակության ապահովումը՝ որպես արդյունավետ գործունեության գրավական:
   Այցի շրջանակներում Միհրան Պողոսյանն աշխատանքային  հանդիպումներ է ունեցել Դատական կատարողների միջազգային միության իրավասու պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության փոխգործակցության հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio