Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Իջևանում բացվել է ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի նոր վարչական շենքը  2012-10-24 18:34

   Հոկտեմբերի 24-ին Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
   Բացման հանդիսավոր արարողությունից հետո իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է,  որ ծառայության  մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ընդգծել, որ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:
   Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջել է շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։ Միհրան Պողոսյանը ծառայության Տավուշի մարզային բաժնի աշխատակից Ռուզաննա Գալստյանին շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում:
   Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքը հիմնանորոգվել և վերազինվել է համակարգչային տեխնիկայով։ Բաժինը, որն սպասարկելու է մարզի 4 քաղաքային և 62 գյուղական համայնքների բնակիչներին, վերակառուցվել և կահավորվել է  ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով:
   Հավելենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում 2011 թ. հարուցվել է 2048 կատարողական վարույթ: 2012 թ. տասն ամիսների ընթացքում հարուցվել է 2164 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1632 կատարողական վարույթի դիմաց:
   Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ "Դատալեքսի" տեղադրման գործընթացը նաև ԴԱՀԿ մարզային բաժիններում և բաժանմունքներում: "Դատալեքսի" ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական  վարույթի վերաբերյալ: Համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետևել վարույթի ընթացքին, ինչպես նաև պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել  հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio