Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ  2012-11-01 10:02

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժնի խնդիրներին:
   Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շրջայց է ունեցել Մասիսի, Վեդու բաժանմունքներում և տեղում ծանոթացել շենքային ու աշխատանքային պայմաններին:
   Այնուհետև Արտաշատում՝ Արարտի մարզային բաժնում անցակցվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետն ու բաժանմունքների ղեկավարները,  հարկադիր կատարողները ԴԱՀԿ ծառայության ղեկավարին են ներկայացրել այն խնդիրները,  որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունների բնականոն կատարմանը: Նրանք հանդես են եկել նաև զեկույցներով և մի շարք առաջարկություններով` ուղղված հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինել առավել նախաձեռնող և հետևողական:
   "Հարկադիր կատարողը պետք է ոչ միայն բարեխղճորեն և պատասխանատու վերաբերվի իր աշխատանքային պարտականություններին, այլև  մշտապես հիշի, որ իր առաքելությունն է ծառայել   քաղաքացուն և պետությանը՝ բարձր պահելով սպայի պատիվը"-, ընդգծել  է Միհրան Պողոսյանը:
   Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների առնչությամբ: Մասնավորապես՝ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ավարտին հասցնել Մասիսի բաժանմունքի տեխնիկական վերազինման գործընթացը: Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս:    Նշենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնում  2011 թ. հարուցվել է  6979 կատարողական վարույթ: 2012թ. առաջին տասն ամիսների ընթացքում հարուցվել է 7484 կատարողական վարույթ, պահանջատերերի օգտին բռնագանձվել է 525 մլն ՀՀ  դրամ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio