Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյան. "Հայաստանում կատարողական և սնանկության վարույթների փոխհարաբերակցության հարցերը արդիական նշանակություն ունեն"  2012-11-08 16:40

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալլինում: Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է "Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը" թեմայով միջազգային գիտաժողովին։
   ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել  ելույթով` "Կատարողական վարույթը և սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում " թեմայով:
   Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից Միհրան Պողոսյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ գիտաժողովը լավ հնարավորություն է դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում միջազգային փորձի փոխանակման և  ծառայությունների գործունեության զարգացման հնարավոր ուղիների նախանշման առումով: Այդ համատեքստում, նա, մասնավորապես,  ընդգծել է. "Կատարողական և սնանկության վարույթների փոխհարաբերակցության հարցերը Հայաստանում արդիական են` հաշվի առնելով վերջին մեկ-երկու տարում հենց այդ խնդիրների վերաբերյալ ընդունված և դեռևս սպասվող օրենսդրական փոփոխությունները":
  
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները` Միհրան Պողոսյանը առանձնացրել է կատարողական և սնանկության վարույթների հարաբերակցության երկու հիմնական ուղղություն. առաջին՝ պարտապանի անվճարունակության հատկանիշների բացահայտում կատարողական վարույթում և սնանկության վարույթի հարուցման նախադրյալների ստեղծում, երկրորդ՝ կատարողական վարույթից "անկախ" սնանկության վարույթի հարուցում և դրա ազդեցությունը կատարողական վարույթի վրա: Այնուհետև անդրադարձ է արվել այդ ուղղություններից յուրաքանչյուրին:
   Ամփոփելով իր ելույթը և վկայակոչելով Հայաստանում ոլորտի բարեփոխումներին միտված քալերը՝ Միհրանը Պողոսյանը, մասնավորապես, կարևորել է արտասահմանյան գործընկերների փորձը և փորձի փոխանակման առումով միմյանց հետ առավել ամուր կապեր ձևավորելուն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը:
   Գիտաժողովին, որի մասնակիցների թվում են Շվեդիան, ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Գերմանիան, Մոլդովան, ինչպես նաև Դատական կատարողների միջազգային միությունը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի Դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի հրավերով:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio