Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները  2012-12-05 11:20

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, "Դատաիրավական բարեփոխումներ" երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, ծրագրի խորհրդական Կլաուս Դեկերին և "Դատաիրավական ԾԻԳ" ՊՀ տնօրեն Արթուր Թունյանին:
   Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել  ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն  իրականացվում է  էլեկտրոնային եղանակով: "Վերջին չորս տարիների ընթացքում  ծառայությունում կատարողական վարույթների քանակի աննախադեպ աճ է գրանցվել, սակայն, տեղեկատվական  տեխնոլոգիաների  ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողանում ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել բոլոր մարտահրավերներին",- նշել է Միհրան Պողոսյանը:
   Զրուցակիցները բարձր են գնահատել Համաշխարհային բանկի  և ԴԱՀԿ ապահովող ծառայության  միջև համագործակցության ընթացքը և արդյունքները: Այդ համատեքստում Կլաուս Դեկերը կարևորել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ  արդյունքները:
   Դավիթ Մելիքյանը, ով ծանոթ է  Հայաստանի Հանրապետությունում ներկայում իրականացվող էլեկտրոնային կառավարման համակարգերի  ներդրման գործընթացներին,  ընդգծել է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն  այդ գործընթացում բացառիկ լավ արդյունք ունի` միաժամանակ կարևորելով  էլեկտրոնային կառավարման գործընթացներում ծառայության  անձնակազմի պարբերական վերապատրաստումն ու ատեստավորումը:
   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ծառայությունում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, որոնք գտնվում են ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում:
   Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել   ՀԲ-ի կողմից ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար և հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:
   ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ապագայում նույնպես շարունակել ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:
   Նշենք, որ "էլեկտրոնային  վարույթ"  համակարգի  հիմնական նպատակն է "ՔԱՍՏ"  և "Դատալեքս" տվյալների  բազաների համակարգերի  միջև կապի ստեղծումը և համատեղելիության ապահովումը: Դա  հնարավորություն կտա համակարգի վերջնական օգտատերերին վերստանալ  դատական վարույթների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում՝ այսպիսով  բարձրացնելով  ծառայության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio