Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ. տեսակցություններն այսուհետ կկազմակերպվեն հեքիաթ-տնակում  2012-12-28 15:55

   Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցած Ալիմենտի բռնագանձնման բաժնի վարույթներով և երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված շենքի՝ "Հեքիաթային տնակի", բացման արարողությունը:
   Տնակի շահագործման արարողությունը համընկավ  Ամանորի հետ.  մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝  երեխաների կողմից այնքան սպասված  նվերներով:      Նորակառույց շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրեցին օրվա հերոսները՝ երեխաները: ԴԱՀԿ ծառայության շենքի անմիջական հարևանությամբ դրսից  ու ներսից   հեքիաթ հիշեցնող տնակն ունի շատ գործնական նպատակներ: Այստեղ ԴԱՀԿ-ի օգնությամբ կազմակերպվելու են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը  թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, ԴԱՀԿ-ի հետ առնչվող երեխաներն այսօր  2140-ն են, մինչև այժմ ծառայությունում համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով տեսակցությունները անց էին կացվում  ԴԱՀԿ աշխատասենյակներում: "Նոր պայմանները ստեղծվել են ծառայության արտաբյուջեի հաշվին",- ասաց Միհրան Պողոսյանը:
   Նշենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է: Ըստ ԴԱՀԿ ծառայության ներկայացրած տվյալների, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել 966 կատարողական վարույթի, որից 892-ն ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։ Այս տարվա վիճակագրության համաձայն, 1072 կատարողական վարույթներից 987-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 75-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը` երեխաների հանձնման։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio