Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ի պատասխան "Առավոտ" թերթի "Բացահայտված կեղծիքից հետո էլ ԴԱՀԿ-ն մնաց "անսասան" հոդվածի  2008-11-18 01:42

«Առավոտ» թերթի սույն թվականի հոկտեմբերի 25-ն տպագրված «Բացահայտված կեղծիքից հետո էլ ԴԱՀԿ-ն մնաց «անսասան» հոդվածում (հեղինակ` Գրիշա Բալասանյան) ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մեղադրվում է անգործության մեջ: Մասնավորապես, խոսքը գնում է ծառայության Արմավիրի բաժնի կողմից Մուշեղ Ղարիբյանը ընդդեմ Անդրեաս Շահինյանի դատական գործով կայացրած վճռի իբրեւ թե չկատարմանը:

Ի պատասխան այդ մեղադրանքի ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ գործով պարտապան Անդրեաս Շահինյանը, որից դատարանի վճռով հօգուտ Մուշեղ Ղարիբյանի պետք է բռնագանձվեր 3450 ԱՄՆ դոլար, իր անվամբ որեւ է գույք չունի: Դրա վկայությունն են պետական ատյանների կողմից ծառայության գրություններին ի պատասխան տրված տեղեկանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանումը 20.07.2006 թ-ի իր գրությամբ հայտնել է, որ «Փարաքար գյուղի բնակիչ Անդրեաս Շահինյանի անվամբ տարածքային ստորաբաժանումում գույք գրանցված չէ»: Ավելին, ծառայության կողմից նույնաբովանդակ հարցում է արվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն, որը 21.02.2007 թ-ի գրությամբ հայտնել է, որ «Շահինյան Անդրեաս Գրիշայի անվամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ»: Նշված անձը, ինչպես պարզվել է կատարողական գործողությունների արդյունքում, չունի որեւ է շարժական գույք, ինչպես նաեւ բանկային հաշիվներ կամ արժեթղթեր:

Ինչ վերաբերվում է հոդվածում տեղ գտած պնդումներին, իբրեւ թե պարտապանը ունի սեփական գույք. Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 176 հոդվածի 2 կետի, «Այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից»: Փարաքարի գյուղապետի կողմից տրված տեղեկանքները պարտապանի սեփականության իրավունքով գույք ունենալու կամ չունենալու վերաբերյալ հիմք չեն կարող հանդիսանալ ԴԱՀԿ ծառայությանը որեւից է գործողություն կատարելու համար: Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2 մասի, «Գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները եւ սահմանափակումները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված եւ գրանցված»:

ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է լրագրողական նյութերի հեղինակներին պատրաստել եւ հրապարակել ավելի խորն ուսումնասիրված նյութեր, որոնք կառանձնանան իրավաբանական գրագիտությամբ, զուրկ կլինեն չարդարացված հուզմունքային երանգավորումներից եւ անպատասխանատու մեղադրանքներից:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio