Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայության և Ոստիկանության համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է հերթական խարդախը  2013-01-30 19:17

   Այսօր` hունվարի 30-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախության մեկ դեպք: Մասնավորապես,  ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ա.-ն, ՀՀ քաղաքացի Երևան քաղաքի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն  ՀՀ դրամ`  ԴԱՀԿ ծառայության աճուրդով  Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռքբերելու  պատրվակով, որի  դիմաց վերջինիս հանձնել է  կեղծ անդորրագիր` իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից:
   Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության  կողմից հայտնաբերվել է խարդախության  նմանատիպ 5 դեպք, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի  քննչական  վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ:
   Հիշեցնեք,  որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նմանատիպ դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը  ևս մեկ անգամ հորդորում է  հարկադիր էլեկտրոնային աճուրդով  գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող բոլոր անձանց այն կատարել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կայքում կամ ԴԱՀԿ ծառայությունում գրանցվելու և աճուրդին մասնակցելու միջոցով, և խուսափել ինքնահռչակ միջնորդների  «ծառայություններից»:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio