Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմավիրի մարզում բացվել է ԴԱՀԿ ծառայության ևս մեկ բաժանմունք  2013-03-14 19:36

   Այսօր՝ մարտի 14-ին,  Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Բաղրամյանի տարածաշրջանային բաժնմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, Սամվել Եգանյանը և Դավիթ Բեգինյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների ղեկավարներ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք:
   Բաղրամյանի բաժանմունքի շենքի մուտքը երիզող ժապավենը կտրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
   Իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանը նշել է,  որ ծառայության  մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց գործառույթները:
   Այնուհետև  ԴԱՀԿ ծառայության ղեկավարի տեղակալները  շրջայց են կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
   ԴԱՀԿ  ծառությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների հետևողական բարելավումը: Բաղրամյանի բաժանմունքի` ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինված նոր վարչական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է  ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով. այն սպասարկելու է 23 գյուղական համայնքների բնակիչներին: Ժամանակակից ու հարմարավետ աշխատասենյակները կապահովեն քաղաքացիների արագ ու որակյալ սպասարկումը:
   Հավելենք, որ 2011թ. ընթացքում ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թվով 6702 կատարողական վարույթ` 3.181.555.104 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 711.512.208 դրամ: 2012 թ. ընթացքում հարուցվել է  7116 կատարողական վարույթ՝ 3.044.839.059 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 917.996.607 դրամ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio