Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ի պատասխան «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակման  2008-11-30 12:18

Ի պատասխան «Գոլոս Արմենիի» թերթի «Հարկադիր կատարողները դատեն իրականացնում իրենց հասանելի միջոցներով» հրապարակման /20.11.2008/ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է.

Ս.թ. մայիսի 16-հ ծառայության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժինը ստանում է կատարողական թերթ, համաձայն որի «քաղաքացի Լազրով Սաղիյանից հօգուտ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի բռնագանձել 204 հազար դրամ /200 հազար որպես վարչական տուգանք, 4 հազար` հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրք/ եւ պարտավորեցնել պատասխանողին իր միջոցներով Ֆանարջյան 1 նրբանցք, 8ա հասցեի տարածքը բերել նախկին տեսքի»: Կատարողական թերթը տրված էր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Արամյանի կայացրած վճռի հիման վրա: 3 օր անց, մայիսի 19-ն ծառայությունում հարուցվում է կատարողական վարույթ: Նույն օրը կատարողի կողմից պարտապանի գույքը արգելանք դնելու եւ պարտապանին որոշ գործողություններ կատատարել պարտավորեցնելու որոշում է ընդհունվում: Հունիսի 10-ն կատարվում է պարտապանի գույքի գույքագրում: Հունիսի 23-ին ծառայությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի անունից ստանում է գրություն, որը խնդրանք է պարունակում ժամանակավոր հետաձգել կատարողական թերթի ընթացքը, քանի որ պարտապանը դիմել է Քաղաքաշինության նախարարություն իր կողմից անօրինական կառուցված պատի օրինականացման խնդրանքով: Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 36 հոդվածով /»կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչեւ այդ հանգամանքների վերանալը»/, հուլիսի 11 գրությամբ կատարողը մերժում է խնդրանքը, պատասխանելով, որ կատարողական գործողությունները հետաձգելու համար իրավական հիմքեր չկան: Հուլիսի 30-ն ծառայությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի անունից ստանում է գրություն, որով պարտապան կողմը խնդրում է վերադարձնել կատարողական թերթը: Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41 հոդվածի, 1 մասի, 1 կետով /հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին/, կատարողական թերթը վերադարձվում է պարտապանին եւ կատարողական վարույթը ավարտվում է:

Նշված կատարողական վարույթի առնչությամբ ԴԱՀԿ ծառայությունը ընգծում է, որ նրա ընթացքը ամբողջովին բխում էր օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերին համապատասխան:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio