Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ԴԱՀԿ-ի և Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև  2013-05-16 20:03
Փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ԴԱՀԿ-ի և Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գենարալ-մայոր Միհրան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ այս հուշագրով կտրվի շահավետ փոխգործակցության մեկնարկը: "Էստոնիայի հետ հուշագրի կնքումը պայմանավորված է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումով, քանզի այդ բնագավառում էստոնացիները բավականին լուրջ առաջընթաց ունեն: ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կփորձի ներդնել այն ամենը, ինչը ուսանելի ու պիտանի կլինի մեր երկրի համար",-ընդգծեց նա:
   Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի կանցլեր Սուլև Լյաենեն ընդգծեց, որ հուշագրի ստորագրումը նոր հեռանկարներ կբացի ոլորտում փոխշահավետ համագործակցության  համար: «Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են տարբեր մակարդակներում, այդ թվում նաև պետական մակարդակում, որի շրջանակում եղել են տարբեր փոխայցելություններ»,- ասաց Սուլև Լյաենեն: Նրա խոսքով, գործընկերությունը կնպաստի նաև երկու ժողովուրդներիմերձեցմանը և մշակույթների ճանաչմանը:
   Հուշագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որի առաքելությունը կլինի ողջամիտ ժամկետում մշակել և կողմերի հաստատմանը ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի միջև համագործակցության  միջոցառումների ծրագիր:
   Համագործակցության  ծրագրում նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ, աշխատանքային քննարկումներ:
   Կողմերը հուշագրի ստորագրումից հետո հուշանվերներ են փոխանակել:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio