Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը նշեց իր կազմավորման 15-ամյակը  2013-05-15 09:22

   Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 15-ին անցկացվեց ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ,  պաշտոնատար այլ անձինք:  Արարողությանը ներկա էին նաև Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Չեխիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մոլդովայից, Վրաստանից ու ԼՂՀ-ից ժամանած պատվիրակություններ:

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց.

   "Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 15 տարեկան է: 
   Այսօր արդեն իսկ հետևում թողնելով ծառայության կազմավորման և կայացման այդ բարդ և պատասխանատու 15 տարիները, կարող ենք վստահաբար ասել, որ ծառայության ընտրած ուղին ճշմարտացի էր, իսկ արդյունքում ձևավորված համակարգը` մրցունակ: Ծառայության աշխատակիցների կողմից պետականաշինության գործում ծառայության դերի և նշանակության ճիշտ ընկալման, անձնակազմի ընդհանուր ջանքերի արդյունավետ համադրման արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր ունի իր ուրույն ու արժանապատիվ տեղը պետական իշխանության մարմինների համակարգում":
  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշեց նաև, որ աշխանքում առկա են խնդիրներ, և դրաց լուծումը միայն օգնում է զարգանալ:
Տես ելույթն ամբողջությամբ:
 
  
Այնուհետև ներկայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որն  ընթերցեց ՀՀ նախագահի օգնական Մարտին Զաքարյանը:

   "Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարգելի՛ աշխատողներ,
    
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
     
Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ հարկադիր կատարման համակարգը Հայաստանի Հանրապետությունում կայացել է, որը հատկապես վերջին տարիների ձեր իրականացրած հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքն է: Ձեր գործունեության ընթացքում միջազգային առաջադեմ փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների լայն և համակարգված կիրառումը հնարավորություն է տալիս դատական ակտերի պահանջների հարկադիր կատարմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործընթացը դարձնել հնարավորինս արագ, արդյունավետ, խնայողական: Նման գործելաոճը նպաստում է մեր յուրաքանչյուր անձի համար արդարադատության մատչելիության սկզբունքի ապահովման, ընդհանարապես արդարադատության համակարգի նկատմամբ մեր հասարակության վստահության վերականգնման և ամրապնդման գերակա նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:
  
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական հմտությունները, ստանձնած գործի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումը, ծառայության գործունեության  որակը բարձրացնելու ձգտումն այսուհետ ևս տալու են իրենց դրական պտուղները: 
  
Կրկին շնորհավորում եմ ձեզ ՝ մաղթում առողջություն, ընտանեկան երջանկություն և արժանապատիվ ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության": 

Միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

"Հարգելի հարկադիր կատարողներ, 
   Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Սույն թվականի ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությունում  մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր:
  
 Սա արժանի գնահատական է  տարիների ընթացքում ձեր կատարած բարդ և պատասխանատու  աշխատանքի: Հատկանշական է նաև, որ  այն համընկավ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 15-րդ տարեդարձի հետ: Մի ժամկետ , որը հնարավորություն է տալիս ճիշտ վերլուծելու և գնահատելու ծառայության անցած ուղին` դրանում բացահայտելու բարեփոխումներին և առաջընթացին միտված հստակ կամքը և օրինաչափությունը:
  
Այսօր դատական ակտերի կատարման ծառայության աշխատակիցները էական  ներդրում են ունենում մեր դատական համակարգի գործունեության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում  օրինականության և իրավակարգի ամրապնդման գերծում: Հնարավոր չէ չտեսնել և չգնահատել համակարգի թիմային աշխատանքի դրական արդյունքները, Ձեր ձգտումը առավելագույնի հասցնելու դատական ակտերի ժամանակին և անվերապահ կատարումը, ինչի արդյունքում ապահովում եք քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների իրականացումը:
  
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական հմտությունները, նորագույն տեխնոլոգիաների յուրացան և աշխատանքի  նոր մեթոդների ներդրման ուղղությամբ ձեր հետևողական ջանքերը հանգեցնելու են նորանոր նվաճումների և առաջընթացի:
  
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ":

  
Նախարար Հրայր Թովմասյանն իր հերթին նույնպես շնորհավորեց ծառայությանը՝ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ և նշեց. 

   "Ինձ մնում է պարզապես  շնորհակալություն հայտնել  այդ խոսքերի համար  և վստահություն, որ Արդարադատության  նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կանի ամեն ինչ` ոլորտում առկա խնդիրները լուծելու, մարդու իրավունքներն ու ազատությունները առավել արդյունավետ պաշտպանելու համար: 15 տարին շատ հետաքրքիր ժամանակ է թե մարդու կյանքի համար, թե նոր կառույցի համար:  Դա մի ժամանակահատված է, որտեղ ոչ միայն ուրիշների սխալների վրա դու կարող էիր սովորել, այլև դու կարող էիր սովորել նաև սեփական սխալների վրա և նոր քայլեր կատարել դեպի առաջ:
  
Այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրինակ կարող է ծառայել ոչ միայն տարածաշրջանի նմանատիպ ծառայությունների համար, այլ նաև փորձ փոխանակել եվրոպական մի շարք երկրների հետ, չպետք է մեզ հանգստացնի, այլ  նոր լիցք հաղորդի հետագա քայլեր կատարելու համար: Անշուշտ, բավական բարդ աշխատանք է, բայց ՀՀ ոստիկանության, փրկարար ծառայության կողքին  կայուն, հաստատուն և նոր  ձեռքբերումներ  ունի նաև Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ինչն, անշուշտ, ուրախալի է բոլորիս համար: Եվ այն բարդ աշխատանքը, որը կատարում է հարկադիր կատարման ծառայությունը, որ   իրական արդարադատության իրականացումը հասցնում է իր տրամաբանական ավարտին և, շատ դեպքերում առաջացնում   այն մարդու սուբյեկտիվ դժգոհությունը, որից պետք է ինչ-որ բան վերցնել, որի գույքի վրա պետք է կալանք դնել:  Բայց, այսպիսին է մեր ծառայությունը, որովհետև մյուս կողմում կանգնած են մարդիկ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն, ով ակնկալում է իրական արդարություն: ման կադրերը երբեք անգործ չեն մնալու:
  
Կրկին ու կրկին շնորհավորում եմ ձեզ: Շնորհավորում եմ ձեզ  և ցանկանում եմ, որ այս տոնական տրամադրությունը, այն գնահատականը, որ Հանրապետության նախագահը և վարչապետը  տվել են ձեր ծառայությանը, որ մասնագիտական տոնի նշումը կառավարության որոշմամբ, որը սահմանվեց, նորանոր լիցք հաղորդի ձեզ   հաջողությունների հասնելու համար և մեր առջև դրված նոր խնդիրները լուծելու համար":  

Ողջույնի խոսքում Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենն ընդգծեց, որ անկախացումից մի քանի տարի հետո Հայաստանը կարողացավ ստեղծել դատական ակտերի հարկադիր կատարման իր ինստիտուտը:

   "Չէի կարող այսօր չփոխանցել ձեզ հետ այս ուրախությունը: Ձեր ունեցած մշակույթը հերթական անգամ ապացուցում է, որ հայկական քաղաքակրթությունն աշխարհում ունի իր ուրույն տեղը: Առաջին այցելությանս ընթացքում ես հնարավորություն ունեցա բացահայտելու և գնահատելու մի շարք արժեքներ` հայկական ճարտարապետությունը, արվեստը, գրականությունը: Հոգաչափ շնորհակալություն եմ հայտնում ընկերոջս` Միհրան Պողոսյանին, 15-ամյակի միջոցառման անթերի կազմակերպման համար",-ասաց Նետենը: 

Նրա խոսքով` անկախացումից մի քանի տարի հետո դատական ակտերի համակարգի ստեղծումը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ կառավարության հանձնառությունն օրենքների գերակայության ամրապնդման  ուղղությամբ:

   "Միջազգային միության և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն  ունի արդեն տասնամյա պատմություն: Այսօր յուրաքանչյուր ներդրողի վստահությունը երկրի նկատմամբ բխում է դատաիրավական համակարգից",-ասաց  Նետենը: 

   Նա նաև նշեց, որ  հանդիպել է հանրապետության նախագահի հետ և ևս մեկ անգամ համոզվել, որ նախագահը մեծապես կարևորում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունը:
   Ծառայության 15-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio