Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Հարկադիր կատարման ծառայությունում  2013-05-31 16:08

   Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մայիսի 31-ին կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Մասնակիցները 5-12 տարեկան այն երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը: Միջոցառմանը հրավիրված հեքիաթի հերոսներն ուրախացրին և ծառայության կողմից անակնկալներ մատուցեցին երեխաներին` նվիրելով գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև պաղպաղակ հյուրասիրեցին օրվա հերոսներին: Միջոցառմանը հրավիրված էին 120 երեխաներ Հայաստանի  մարզերից ու Երևանից:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը շնորհավորեց երեխաներին տոնի առթիվ և նշեց, որ  երեխաները, ովքեր առնչություն ունեն ծառայության հետ, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ երկրի ապագան հենց նրանց ձեռքերում է: "Ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է, որ նրանցից յուրաքանչյուրը կանի առավելագույնը, որ իրենց հետ կապված ծնողների ցանկություններն ի կատար ածվեն",- ասաց Սամվել Եգանյանը: Նրա խոսքով՝ երեխաները պետական հոգածության և ուշադրության կարիք ունեն: Եվ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը միշտ պատրաստ է աջակցել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն:
   Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայում ընթացքի մեջ է 1631 կատարողական վարույթ, որից 865-ը՝ մարզերից: Այդ վարույթներից 138-ը վերաբերում է տեսակցությունների ապահովմանը, մեկ տասնյակը՝ երեխային մի ծնողից մյուսին հանձնմանը: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2500 երեխայի հետ:

  
  


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio