Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ապահովող ծառայությունն ու ԵՊՀ-ն կհամագործակցեն  2013-06-14 17:40

   ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր: 
   Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Հուշագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ հարկադիր կատարման ծառայությունը կադրերի պատրաստման խնդիր ունի: "Բազմիցս նշել եմ, որ ծառայությունը հարկադիր կատարման դպրոցի հիմնման խնդիր ունի, ուստի այս հուշագրի նպատակներից մեկը նաև այդ բացի լրացումն է, որն էլ կիրականացնենք իրավագիտության ֆակուլտետի հետ: Խոսքը վերաբերում է և՛ կադրերի պատրաստմանը, և՛ աշխատակիցների վերապատրաստմանը, ինչպես և մի շարք իրավական խնդիրների լուծմանը",- ասաց Միհրան Պողոսյանը:
   Նա նշեց նաև, որ ծառայությունում տեսության լրացման բաց կա՝ հույս հայտնելով, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ ջանքերով կկարողանան լուծել բոլոր խնդիրները:
   "Մեկ ամսվա ընթացքում մենք աշխատանքային խումբ կկազմենք, կոնկրետ պրակտիկ աշխատանքային պլան կմշակենք, որի արդյունքում էլ կունենանք նաև հստակ ժամանակացույց",- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ թեև ԴԱՀԿ-ն երիտասարդ կառույց է՝ ընդամենը 15 տարվա պատմություն ունի, բայց այն «գործում է բաց դաշտում» և իր գործունեության ինստիտուցիոնալ, իրավական հիմքերից առաջ է անցել:  Նրա խոսքով՝ տարիների ընթացքում իրավագիտության ֆակուլտետի   ուսանողները, ավարտելով ուսումնական հաստատութունը, ունեցել են պրակտիկայի խնդիր: "Մենք ունեինք տաղանդավոր երիտասարդներ, որոնք ավարտելուց հետո պրակտիկայի հարցում դժվարություններ են ունեցել",-ասաց նա՝ ընդգծելով, որ մեթոդն էր այդպիսին և հնարավոր չէր անմիջապես իրականացնել այդ տեսական գիտելիքների պրակտիկ կիրառության հնարավորությունը: Նա վստահեցրեց, որ  այս հուշագրի ստորագրմամբ Հայաստանում շատ արագ զարգացող հարկադիր կատարման ոլորտում իր ղեկավարած ֆակուլտետի  ուսանողները կստանան պրակտիկ փորձ հավաքելու հնարավորություն:
   ԴԱՀԿ ապահովող ծառայաությունը ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետին նվիրեց խորհրդանշական հուշանվեր՝ արդարության Աստվածուհի Ֆեմիդայի արձանը:
   ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորեց  տարբեր կառույցների, այդ թվում նաև  պետական կառավարման մարմինների հետ  համագործակցությունը, որը տեղավորվում է 21-րդ դարի համալսարանի՝  կորպորատիվ համալսարանի գաղափարի մեջ: Ըստ նրա՝ այն երկուստեք խիստ օգտակար կլինի թե՛ հասարակության,  և թե՛ պետության համար: 
   Հուշագրի  գործողության շրջանակներում Կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝

  • ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից մշակվող, ինչպես նաև ծառայության քննարկմանը ներկայացվող օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի` խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձաքննություն Իրավագիտության ֆակուլտետի կողմից.
  • ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ծագող իրավաբանական խնդիրների վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրում Իրավագիտության ֆակուլտետի կողմից.
  • Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներգրավում հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացներին.
  • Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ուսումնական ծրագրով նախատեսված պրակտիկաների կազմակերպում ԴԱՀԿ ապահովող ծառայությունում.
  • Իրավագիտության ֆակուլտետում կատարվող գիտական հետազոտությունների համար պրակտիկ նյութերի, փաստաթղթերի, վիճակագրական տվյալների տրամադրում ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից:

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio