Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է կիսամյակային արդյունքները  2013-07-11 18:46

   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
   Մինչ քննարկման մեկնարկը ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի տնօրեն և գիտական խորհրդի նախագահ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց Խորհրդի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին իրավագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում:
   Հայրապետյանի խոսքով՝ սա գիտական խորհրդի գնահատականն է Ծառայության կատարած հետևողական աշխատանքին, որն, ի դեմս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, ուշադրություն է դարձնում ոչ միայն գործնական, այլ նաև տեսական և գիտական հարցերին:
   Այնուհետև  օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ օրակարգի` ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
   Զեկուցվել է, որ 2013 թ. առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 10 մլրդ  դրամի սահմանագիծը,  հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  51.447 -ի դիմաց:
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 10.319.390.439 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված 7.123.852.314 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.250.682.094 դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 5.128.092.540 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 1.132.856.332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 10.382 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55.064, նախորդ տարվա 50.623-ի դիմաց: 
   Խորհրդակցության  ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն  կիսամյակի արդյունքների և միջազգային համագործակցության նոր հեռանկարների, այլև բացթողումների ու թերացումների վրա: Վերջիններիս առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio