Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյան. "Յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է իրեն զգա ծառայությունում իրականացվող բարեփոխումների անմիջական կրողը"  2013-10-15 16:15

   ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահավող  ծառայությունում ամփոփվել են հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները: Այն իրականացվում է "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների  առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել են գլխավոր և առաջատար  խմբերի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները:
   Գլխավոր խմբի ատեստավորման հանձնաժողովի նախագահ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանձնարարել է, որ այսուհետ ատեստավորվողները ոչ միայն հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների վերաբերյալ առաջարկություններով, այլև հիմնավորեն վերջիններիս կիրառելության արդյունավետությունը:
   "Մեր որդեգրած քաղաքականությունը  հետևյալն է՝ բացի գիտելիքներից, կարողություններից  ու լիարժեք ունակություններից՝ յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է իրեն զգա ծառայությունում իրականացվող բարեփոխումների անմիջական կրողը՝ ի նպաստ համակարգի զարգացման",- ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Հինգ հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման  պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում  ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio