Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ԴԱՀԿ-ի իրականացրած ծառայողական քննության արդյունքներով ՀՔԾ-ն քրեկական գործ է հարուցել  2013-10-24 10:39

   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 22.10.2013 թվականի "Հարկադիր կատարողը խոշոր չափի գումար է յուրացրել" վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 17.09.2013թ. թիվ 754 հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի նկատմամբ:
   Ծառայողական քննության արդյունքում պարզվել է,  որ հարկադիր կատարող Արթուր Մնացականյանի կողմից թվով 17 կատարողական վարույթներով պարտապաններից ընդհանուր առմամբ գանձվել է 1.289.858 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունինը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ, որը սահմանված կարգով չի վճարվել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին և չի փոխանցվել պահանջատերերին:
   Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված  հանցակազմի հատկանիշներ, համապատասխան նյութերն ուղարկվել է Հայաստանի Հնարապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:
   Նյութերի հիման վրա ՀՔ ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հայցերով հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: 
Նախաքննությունը շարունակվում է:  

   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը շահագրգիռ է նման դեպքերի բացահայտման գործում՝ նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio