Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հուշանվերներ է հանձնել "Բյուրեղապակյա աստղիկներ 2013"-ի մասնակիցներին  2013-11-22 15:53

   Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել համառուսաստանյան "Բյուրեղապակյա աստղիկներ 2013" փառատոն-մրցույթը, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երեխաները։ Ավանդույթի վերածվող "Բյուրեղապակյա աստղիկներ" ամենամյա փառատոնը նպատակ ունի բացահայտել  հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։ Սա թվով 4-րդ միջոցառումն է, որին մասնակցել են Հայաստանի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երեխաները, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ  Լիաննա Սիմոնյանի դուստրը՝ Լուիզա Բաղդասարյանը, ԴԱՀԿ ծառայության ֆինանսական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Նարինե Մարգարյանի դուստրը՝ Ռաֆայելա Հակոբյանը։
   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անունից միջոցառմանը շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
   "Չորս տարի անընդմեջ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երեխաների մասնակցությունը "Բյուրեղապակյա աստղիկներ 2013" փառատոնին ցույց է տալիս, որ մենք բեղուն ու արդյունավետ համագործակցություն ունենք ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլև մեր երեխաների դաստիարակության հարցում: Նման միջոցառումները, միանշանակ, նպաստում են Հայաստանի ու Ռուսաստանի համանուն ծառայությունների համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը և երկու բարեկամ ժողովուրդների մշակույթի մերձեցմանը",- ուղերձում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը՝ մաղթելով միջոցառման երիտասարդ մասնակիցներին խաղաղ երկինք, բազում ժպիտներ և հաջողություններ:
   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների երեխաները հանդես են եկել "Երկու ընկերուհի" պարային կատարումով, որի համար ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից արժանացել են պատվոգրերի։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը "Բյուրեղապակյա աստղիկներ 2013"-ին մասնակցած երեխաներին  այսօր հուշանվերներ  է հանձնել:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio