Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հողատարածքի ազատում Երեւանի Օղակաձեւ զբոսայգում  2008-07-07 11:52

"Կենտրոն-Կանաչապատում" ՓԲԸ-ն ընդդեմ "Ֆոռեստ Ռոու" ՍՊԸ-ի դատական գործով ՀՀ Տնտեսական դատարանը 2007 թվականի օգոստասի 17-ին վճռել է "Ֆոռեստ Ռոու" ՍՊԸ-ից հօգուտ "Կենտրոն-Կանաչապատում" ՓԲԸ-ի բռնագանձել 918 730 դրամ, որից 505 904 դրամ հիմնական պարտք, իսկ 412 862 դրամ տույժ, 22 375 դրամ` պետական տուրք: Բացի այդ դատարանը վճռել է պարտավորեցնել "Ֆոռեստ Ռոու" ՍՊԸ-ին ազատել Երեւանի քաղապետարանի որոշումներով ընկերությանը Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում հատկացված 100 քմ մակերեսով հողամասից ավել զբաղեցված հողամասը:

Գույքային մասով դատարանի վճիռը ընկերությունը կատարեց, սակայն չշտապեց ազատել նախկինում վարձակալած տարածքը: ԴԱՀԿ ծառայության կողմից "Ֆոռեստ Ռոու" ՍՊԸ-ին առաջարկվեց մինչեւ 25.06.2008 թ. ինքնակամ ազատել հողամասը, որը մինչ նշված ժամկետը չկատարելու համար պարտապանը ենթարկվեց վարչական պատասխանատվության 200 000 դրամի չափով:

Սույն թվականի հունիսի 25-ն ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում 500 քմ տարածքը ազատվեց, ինչով ամբողջությամբ ապահովվեց ՀՀ Տնտեսական դատարանի վճռի կատարումը:

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:

Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերը ենթակա են պարտադիր կատարման հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒ'Մ Է,

որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում Ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio