Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հերքում "Հայկական ժամանակ" օրաթերթում տպագրված նյութի  2008-12-15 10:14

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հերքում է մամուլում, մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված իրականությանը չմահապատասխանող տեղեկությունները:

Նշված պարբերականը, անդրադառնալով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գույքի եւ գույքային իրավունքների էլեկտրոնային աճուրդով օտարման թեմային, գրում է, թե պարտապան կողմը պատշաճ կերպով չի ծանուցվել աճուրդի մեկնարկի մասին: Տեղեկացնում ենք, որ ԴԱՀԿ ծառայությունը նշված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու մասին որոշումը փորձել է հանձնել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հիմնադիր Սարիբեկ Սուքիասյանին եւ ընկերության շահերը ներկայացնող լիազորված անձ Արա Զոհրաբյանին: Սակայն վերջիններս, ծանոթանալով որոշմանը, բացահայտորեն հրաժարվել են այն ստանալուց, որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն: Բացի այդ պատվիրված նամակով որոշումը ուղարկվել է կողմերին` հիմնադիրներին, ընկերության տնօրենին եւ լիազորված անձին: Ի դեպ, նշենք նաեւ, որ ընկերության տնօրենը վերջին շաբաթվա ընթացքում բացայկայել է գործարանից, անհասանելի եղել բջջային հեռախոսով:

Ինչ վերաբերվում է հոդվածագրի պնդմանը, որ ԴԱՀԿ ծառայությունը խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի պահանջները եւ կողմերը պետք է ծանուցվեին աճուրդի մեկնարկի մասին նրանից 24 օր արաջ, ապա դա զուտ օրենքների չիմացության հետեւանք է: «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն ներկայացվել է ոչ թե հարկադիր աճուրդի, այլ հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանում են 35.1-35.4 հոդվածներով: Համաձայն դրանց, «հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին եւ պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազը 10 օր առաջ»: Օրենքի նշված նորմը կատարվել է:

ԴԱՀԿ ծառայությունը եւս մեկ անգամ կոչ է անում ԶԼՄ-ներին զերծ մնալ չճշտված տեղեկությունների հրապարակումից եւ հորդորում է լրագրողներին իրավաբանական տեսակետից գրագետ նյութեր հրապարակելու համար օգտվել ծառայության մեկնաբանություններից:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio