Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ  2013-11-26 15:33

   Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 27-ին, եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
   Նույն օրը տեղի կունենա Հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողով, որի շրջանակում Հայաստանը, Վրաստանը, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Լիտվան այլ երկրների համանուն ծառայություններին կներկայացնեն իրենց լավագույն փորձը հարկադիր էլեկտրոնային  աճուրդների կազմակերպման ոլորտում: Մասնավորապես, օրվա երկրորդ կեսին նախատեսվող քննարկումների ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գործընկեր կառույցների անդամներին կներկայացնի հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման և անցկացման  Հայաստանի փորձը:
   Դատական կատարողների միջազգային միությունն իր անդամ երկրներում էլեկտրոնային աճուրդների ներդրումը խթանելու նպատակով շահագրգռված է ուսումնասիրել այն երկրների առաջադեմ փորձը, որտեղ արդեն իսկ կիրառվում է էլեկտրոնային աճուրդի համակարգը:
   Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նաև  նոյեմբերի 28‑29‑ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության ամենամյա լիագումար նիստին, որին ներկա կգտնվի միության անդամ 74 երկրի պատվիրակություն:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio