Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունը՝ Դատական կատարողների միջազգային միության անդամ  2013-11-29 11:45

    Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) խորհրդի՝ Փարիզում այսօր կայացած նիստին զեկույցով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Իր ելույթում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանգամանալից ներկայացրել է Ծառայության գործունեության շարունակական կատարելագործման և այն ապահովող մեխանիզմների արդիականացման ներկայիս հիմնախնդիրները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Ծառայության արձանագրած հաջողությունները, ինչպես նաև Ծառայության գործունեությանը հասարակությանն իրազեկելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
    Ելույթից հետո ԴԿՄՄ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայիս կարգավիճակը և կոնկրետ ուղղություններով արձանագրած հաջողությունները հիմք են տալիս Միջազգային միությանը Ծառայության հետ համագործակցությունը շարունակել արդեն իսկ Միության անդամի կարգավիճակով և առաջարկել է սկսել անդամակցության համար սահմանված գործընթաց: Այս առաջարկը ողջունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
    Այդ համատեքստում երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ընդհանուր ռազմավարության և դրա համար անհրաժեշտ կոնկրետ գործնական քայլերի ուղղությամբ:    


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio