Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ամանորին ընդառաջ երեխաները հյուրընկալվեցին "Հեքիաթային տնակում"  2013-12-24 16:17

   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն այսօր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ  երեխաների համար կազմակերպել էր  տոնական ուրախ միջոցառում: Մասնակիցները 4-12 տարեկան երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։
   Արդեն ավանդույթի վերածվող միջոցառումը կազմակերպվում է "Հեքիաթային տնակում", որը ԴԱՀԿ ծառայությունն ստեղծել է երեխաների տեսակցության կազմակերպման նպատակով: Ծառայությունում հյուրընկալված փոքրիկներին է ներկայացվել զվարթ շոու-ծրագիր հեքիաթների հերոսների մասնակցությամբ, իսկ այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել.
  

"Սիրելի' երեխաներ, հարգելի ծնողներ,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այսօր մենք կրկին հանդիպել ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Հեքիաթային տնակում», և ուրախ եմ, որ մեր հանդիպումներն արդեն գեղեցիկ ավանդույթ են դառնում:  Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից շնորհավորել ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան  տոների առթիվ, ցանկանալ՝ առողջություն, երջանկություն և անամպ երկինք: Թող գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի":

 
  Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում  ԴԱՀԿ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը նշել է. 
   "
Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել ԴԱՀԿ ծառայությունում, և անցկացվում է այն երեխաների համար, որոնք այս կամ այն հարցով կապված են ծառայության հետ։ Այս կերպ մենք փորձում ենք լուսավոր և ուրախ պահեր ստեղծել նրանց համար, քանի որ այս երեխաները արդեն իսկ ունեն ընտանեկան խնդիրներ։ Բացի այդ, այս միջոցառումն առիթ է հանդիսանում, որ հոգեբանական կապ ստեղծվի երեխաների և Ծառայության աշխատակիցների հետ, որպեսզի երեխաները, ի դեմս հարկադիր կատարողի, տեսնեն իրենց հենարանին, իրենց բարեկամին, այն մարդուն, ով կարող է նպաստել իրենց խնդիրների լուծմանը։ Եվ այս միջոցառումները տալիս են իրենց արդյունքները":
  
Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2013 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1163 կատարողական վարույթի, որից 1051-ն ալիմենտի բռնագանձման /դրանից մարզային բաժիններում՝  655 ալիմենտի բռնագանձման վարույթ/, բռնագանձված գումարը ՝ 380 մլն 677 հազ. 966 ՀՀ դրամ  /որից մարզային բաժիններում՝  240 մլն 143 հազ. 633 ՀՀ դրամ/, 103-ը` երեխաների տեսակցության կազմակերպման /որից մարզային բաժիններում՝ 41 վարույթ/  և 9-ը` երեխաների հանձնման վարույթներ են /որից մարզային բաժիններում՝ 5 վարույթ/։ Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2600 երեխայի հետ:
 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio