Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
2013 թ. բռնագանձումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամը  2014-01-20 19:48

   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
   2013 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ  դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123.232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  105.570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 20.079.288.094 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 15.461.770.966  դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 129 տոկոս,  այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 3.461.297.695 դրամ՝ նախորդ տարվա 2.761.730.761 դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 125 տոկոս, իրավաբանական անձանց օգտին՝ 10.061.390.746 դրամ, նախորդ տարվա 6.768.605.831 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 148 տոկոս, ֆիզիկական անձանց օգտին՝ 2.821.158.004  դրամ, նախորդ տարվա 2.039.182.862 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է  138 տոկոս: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 21.644 կատարողական վարույթի, նախորդ տարվա 20.008-ի  փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2013 թ-ին կազմել է 119.101 կատարողական վարույթ, նախորդի՝  105.159-ի փոխարեն, աճը կազմել է 113 տոկոս։
   Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ոչ միայն  2013 թվականին ունեցած ձեռքբերումների, այլև բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
   Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով, 2013 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 57 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի  "ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական  մարմնի լավագույն բաժին" և "ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն  բաժին" փոխանցիկ մրցանակները, որոնք ի դեպ, սահմանվել են նախորդ տարի՝ և ամենամյա բնույթ են կրում, 2013 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշված մրցանակները համապատասխանաբար հանձնել է ԴԱՀԿ ծառայության իրավաբանական և Կոտայքի մարզային բաժիններին:




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio