Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Տեղի են ունեցել կադրային փոփոխություններ  2014-01-23 19:44

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ:
   Մասնավորապես, ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Մինասյանը նշանակվել է Գեղարքունիքի  մարզային բաժնի պետ: Վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանը:
   Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Բալյանը նշանակվել է նորաստեղծ՝ Երևան քաղաքի  վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ:  Վերջինիս պաշտոնում  նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Թորոսյանը: Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ազիզյանը:
   Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության կապիտան Սարգիս Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության  մայոր Ալեքսանդր Մուշեղյանը՝  Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը՝ Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Քոսյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը՝ Սյունիքի մարզային բաժնի պետ:
   Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի  ժամանակավոր պաշտոնակատար: Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանը նշանակվել է Վայոց ձորի մարզային բաժնի պետ:
   Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով արդարադատության կապիտան  Սերգեյ Վարդանյանը նշանակվել է ծառայության ընդհանուր բաժնի պետ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio