Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ-ն վերահաստատում է`աշխատակիցների գործողություններն եղել են իրավաչափ. Ծառայության արձագանքը ՄԻՊ-ին  2014-02-28 17:32

    ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անհրաժեշտ է համարում կրկին և, թերևս` սույն խնդրի առնչությամբ վերջին անգամ անդրադառնալ 2014 թվականի փետրվարի 24-ին և 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրություններին:
   Ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներկայացրած մանրամասն տեղեկատվությամբ և փաստերով բազմիցս հստակ տվել է բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները:
   Նպատակահարմար չհամարելով ներկայացնելու քննարկվող վարույթով կատարված գործողությունների և ընդունված որոշումների օրինականության և հիմնավորվածության փաստարկների ամբողջական փաթեթը, այդուհանդերձ կրկին անգամ տեղեկացնում ենք, որ.
   1/ պարտապանի հիշատակվող գույքն արգելադրվել է ոչ թե բռնագանձման վարույթով, այլ մեկ այլ պահանջատիրոջ կողմից ներկայացված հայցի ապահովման կատարողական վարույթով, ինչն օրենքով նախատեսված է որպես գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին պահանջատիրոջը գրավոր տեղեկացնելու պարտականության ընդհանուր կանոնից բացառություն (Տես`"Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 44-րդ հոդված, մաս 5).
   2/ Արգելադրված գույքը միանշանակ օրենքով սահմանված կարգով ի պահ է հանձնվել պարտապանին, ինչի վերաբերյալ կատարողական վարույթում առկա է համապատասխան փաստաթուղթ: Պարտապանի կողմից իրեն ի պահ հանձնված գույքի պատշաճ պահպանության խնդիրն այլ հարց է, որի վերաբերյալ Ծառայությունը ժամանակին հետևողականորեն արձագանքել է դրա համար իրավասու իրավապահ մարմիններին:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio