Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայությունը հանդիսավորությամբ նշում է հարկադիր կատարողի օրը  2014-05-05 11:03

   Մայիսի 5-ը հարկադիր կատարողի օրն է: Մասնագիտական տոնին ընդառաջ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:
   Ծառայության  20 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:
   Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք աշխատանքային հունի մեջ կմտնեն և ըստ արժանվույն կծառայեն մեր պետությանը և ժողովրդին:
   "Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ: Մենք ձեզ մեր ընտանիք ենք ընդունում որպես լիարժեք անդամի, և բոլոր հարցերում պետք է միմյանց նեցուկ լինենք: Շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ձեր ղեկավարությունը ձեզ հետ է ամեն հարցում, օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն: Դուք կրում եք ուսադիր, որովհետև կատարում եք առաքելություն, որն օրենքով է նախատեսված հարկադիր կատարման ծառայողների համար: Ամենակարևորն է՝ հասկանալ ու գիտակցել, որ առաջին հերթին ծառայում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին",- Ծառայության նոր աշխատակիցներին ուղղված շնորհավորանքի խոսքում ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Երդման հանդիսավոր միջոցառմանը հաջորդեց ԴԱՀԿ ծառայության վերակառուցված և տեխնիկապես վերազինված մի շարք բաժինների վերաբացման արարողությունը: Այսուհետ նրանք կաշխատեն էլ ավելի բարելավված աշխատանքային պայմաններում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը շրջայց կատարեց վերանորոգված բաժիններում, ծանոթացավ աշխատանքային նոր պայմաններին և հնարավորություններին:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio