Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյան. "Արդյունավետ աշխատանքը սկսվում է հայրենիքի նկատմամբ սիրուց"  2014-05-06 11:07

   Հայաստանում մայիսի 5-ն արդեն երկրորդ տարին նշվում է որպես հարկադիր կատարողի օր: ԴԱՀԿ-ում օրվա կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը:
   Հարկադիր կատարողի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Ֆելիքս Գաբրիելյանը, ուժային, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
   "Այսօր նշում ենք հարկադիր կատարողի օրն ու Ծառայության 16 տարին՝ էլ ավելի մեծ պարտավորությամբ: Ունենք բավականին լուրջ հաջողություններ վերջին շրջանում. ընդամենը 5-6 տարվա ընթացքում 2 միլիարդից 20 միլիարդ դրամի բռնագանձում է կատարվել: Ավելին` անձնակազմի ավելացում գրեթե չի եղել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Խնդիրներն ամեն օր շատանում են. սպասվում է աշխատանքի ծավալների 200-300 տոկոս ավելացում: Փորձում ենք անել ամեն ինչ, ինչ դրված է մեր առջև, իրականացնել մեր բոլոր գործառույթները",-նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
  
Նրա խոսքով՝ երկրում կան գյուղեր, որոնք բավականին մեծ ծավալով պարտքեր ունեն և այնտեղ արդեն Ծառայությունը փորձում է աշխատանքներ տանել, ժամանակ տալ, որպեսզի պարտապանները ժամանակին կարողանան փակեն պարտքերը:  "Հոկտեմբերին շատ լուրջ միջոցառում ունենք` կազմակերպելու ենք երկրորդ միջազգային կոնֆերանսը: Սպասում ենք մասնակիցներ թվով 30 երկրից: Բացի այդ, 2015 թվականին մեր Ծառայությունն ինտեգրվում է Դատական կատարողների միջազգային միություն, բոլոր փաստաթղթերը պատրաստ են և մենք դառնում ենք այդ մեծ ընտանիքի անդամ, որը ներառում է 80 երկիր",-ընդգծեց Միհրան Պողոսյանը՝ Ծառայության բոլոր ներկայացուցիչներին մաղթելով սիրել իրենց հայրենիքը: "Միայն այդ դեպքում մենք կարող ենք լավ և արդյունավետ աշխատել",-եզրափակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Ֆելիքս Գաբրիելյանը շնորհավորեց ներկաներին` մաղթելով բոլորին արժանապատիվ ծառայություն: "Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ ԴԱՀԿ ծառայությունը Հայաստանի կայացած կառույցներից մեկն է, որը հատկապես վերջին տարիներին Միհրան Պողոսյանի իրականացրած հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքն է",-նշեց Գաբրիելյանը:
   Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը՝ ընդգծելով, որ կառույցը լիովին կայացած է:
   Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով է պարգևատրվել 3 աշխատակից:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի կողմից Հարկադիր կատարողի օրվա առթիվ տրվել են խրախուսման և պաշտոնների նշանակման հրամաններ: Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար  37 աշխատակից պարգևատրվել է շնորհակալագրով, 26-ը հուշանվերով, 3 աշխատակից պարգևատրվել է «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով, 1 աշխատակցի արտահերթ կոչում է շնորհվել, իսկ 5 հարկադիր կատարողներ ստացել են հերթական կոչումներ,   9 աշխատակիցների հայտարարվել է պաշտոնի բարձրացում, 4-ին՝ դրամական պարգևատրում:
   Միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի ընթացքում հնչել է քայլերգ՝ նվիրված հարկադիր կատարողին, և ավարտվել Ծառայության մասին Ֆիլմի ցուցադրությամբ:

 

  
  
  


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio