Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայության պարզաբանումը՝ Մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացի վերաբերյալ  2014-05-20 18:06

   2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով  գրավի առարկայի` "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:
    Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 15.04.2014թ. վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և 16.04.2014թ. որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին` կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով: Փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել է 25.800.000.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19.350.000.000 ՀՀ դրամ` ղեկավարվելով "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
   Պարտապան "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲԸ-ի վերաբերյալ 20.05.2014 թվականի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր 511.992.968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio