Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայությունը հունիսի 1-ի նախօրեն երեխաների համար իրական տոնի վերածեց  2014-05-31 16:23

   Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մայիսի 31-ին կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Վերջինին մասնակցեցին 3-12 տարեկան 200 երեխա, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է ծառայությունը: Երեխաների համար կազմակերպած տոնական շոու ծրագիրը` ծաղրածուի և հեքիաթների հերոսների մասնակցությամբ, փոքրիկների օրը վերածեց իրական տոնի՝ հնարավորություն տալով նաև իրենց նկարազարդումներով զարդարել ԴԱՀԿ ծառայության շենքի բակը:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, առողջություն և լուսավոր ապագա:
   "Մեր երեխաները մշտապես պետք է լինեն ամենաերջանիկն ու ամենապաշտպանվածը: Շատ եմ ցանկանում, որ դուք ուրախ լինեք, լավ սովորեք ու դառնաք մեր հայրենիքի արժանի զավակը",- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Նրա խոսքով՝ փոքրիկները ԴԱՀԿ ծառայության ամենանուրբ կետերից են, որոնց հետ աշխատելու համար հարկադիր կատարողն առաջին հերթին պետք է նաև լավ հոգեբան լինի: "Այդ իսկ պատճառով մենք մեր նոր աշխատակիցների ուշադրությունը սևեռում ենք հատկապես այդ հարցի վրա: Մենք այսօր գործ ունենք ավելի քան 2500 երեխաների հետ: Ցավոք, վերջին տարիներին այս թիվն ավելանում է",- հավելեց Միհրան Պողոսյանը:
   Մանկավարժ Սուսաննա Բեյբությանը, ով միջոցառմանը մասնակցում էր  թոռնիկի` 7-ամյա Վրեժի հետ, շնորհակալություն հայտնեց ԴԱՀԿ ծառայությանը՝ երեխաների թիկունքին ամուր կանգնած լինելու և փոքրիկների իրավունքները մշտապես պաշտպանելու համար:
   "Թող այսպիսի հաստատությունները, որոնք թիկունք են կանգնում այսպիսի երեխաներին, ավելի շատ լինեն, որպեսզի մանուկներն էլ հասկանան, որ պարտք ու պատիվ ունեն հայրենիքի և նրանց հանդեպ, ովքեր միշտ հոգատար են եղել իրենց նկատմամբ",- ասաց մանկավարժը:
   ԴԱՀԿ ծառայության կողմից երեխաները նաև նվերներ ստացան՝ գրքերի, նկարչական պարագաների և խաղալիքների տեսքով:
   Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որն ազդակ է բոլոր մարդկանց և, հատկապես, ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio