Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հունիսի 12-ը Դատական կատարողի համաշխարհային օրն է  2014-06-12 19:11

   Հունիսի 12-ը Դատական կատարողի 7-րդ համաշխարհային օրն է, որը նշվում է Դատական կատարողների միջազգային միության անդամ երկրների կողմից: 1952 թվականին ստեղծված Դատական կատարողների միջազգային միությունը, որն արդեն ունի 73 անդամ երկիր՝ Դատական կատարողի համաշխարհային  օրը նշում է 2008 թվականից: Այս տարի այն նշվում է «Մարդու իրավունքների պաշտպանությունը և դատական կատարողը» խորագրի ներքո: Դատական կատարողի համաշխարհային օրը առաջին անգամ  նշվում է նաև Հայաստանում: 2015 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութունը կդառնա Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ: Դեռևս 2013 թվականի նոյեմբերին՝ Փարիզում կայացած Դատական կատարողների միջազգային միության խորհրդի նիստի ընթացքում, Միության նախագահ Լեո Նետենը Հայաստանի  ԴԱՀԿ ծառայությանը  առաջարկել է համագործակցությունը շարունակել արդեն իսկ Միության անդամի կարգավիճակով՝ հաշվի առնելով ծառայության ունեցած հաջողությունները: Այս առաջարկը ողջունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Ներկայում ընթանում  է անդամակցության համար սահմանված գործընթացը:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի խոսքով` վերջին 4 տարիների ընթացքում բավական արդյունավետ աշխատանք է տարվում Միության հետ, որը պայմանավորված է տարբեր նախաձեռնությունների քննարկումներով, ինչպես նաև մի շարք երկրների հետ փորձի փոխանակմամբ: Նա նշեց, որ անցյալ տարի ԴԱՀԿ ծառայությունն ստացել է Միության անդամ դառնալու առաջարկ, և ակնկալվում է, որ Ծառայության աշխատակիցներից  կազմված փորձագիտական խումբը մեր երկրի առաջադեմ փորձը կներկայացնի  այլ երկրներում՝ Միջազգային միության առաքելության շրջանակներում: "Սա խոսում է այն մասին, որ Ծառայությունն ունի իր դերն ու նշանակությունը Միջազգային միությունում, և որոշակի գործառույթներ օրինակ են այլ երկրների համար: Դա, իրականում, մեզ համար ուրախալի է: 2015 թ-ի հուլիսին մենք կանդամագրվենք Միությանը, որովհետև անդամ կարող են դառնալ 3 տարին մեկ",- ասաց Միհրան Պողոսյանը:
   Օրվա առիթով «Մարդու իրավունքների պաշտպանությունը և դատական կատարողը» խորագրի ներքո ԴԱՀԿ ծառայությունում կազմակերպվել է հանդիսավոր հավաք, որի ընթացքում Ծառայության գործունեության ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ ներկայացվել են զեկույցներ ծառայության ղեկավար կազմի աշխատակիցները: Մասնավորապես, ելույթներով են հանդես եկել Արտաքին կապերի բաժնմունքի պետ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Կուրղինյանը` "Դատական կատարողներ միջազգային միության դերը, նշանակությունը, հիմնական գործառույթները և Դատական կատարողների միջազգային միության կողմից անցկացվող միջոցառումները", Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը` "Դատական կատարողների միջազգային միության հետ ՀՀ ԴԱՀԿ ծառայության համագործակցության նպատակները, խնդիրները, համագործակցության արդյունավետությունը" և Արտաքին կապերի բաժնմունքի առաջին կարգի խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Աննա Հայրոյանը` "Հարկադիր կատարման համընդհանուր օրենսգրքի էությունը:
   Նշենք,  որ Ծառայութունում տեղի ունեցավ նաև առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:

  

 

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio